Վրացական գինու գլխավոր շուկան մնում է Ռուսաստանը
Ռուսաստանը շարունակում է մնալ վրացական խաղողի գինու արտահանման հիմնական շուկան։ «Sputnik-Georgia»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած հաղորդագրությունում։
Ըստ վիճակագրության՝ 2022 թվականին, նախնական տվյալներով, Վրաստանն ընդհանուր առմամբ արտահանել է 106,7 տոննա գինի՝ 252,5 մլն դոլար արժողությամբ, ինչը 5,5 տոկոսով ավելի է, քան 2021 թվականին։
Գինին զբաղեցնում է Վրաստանից արտահանվող ապրանքների հինգերորդ հորիզոնականը և կազմում է ամբողջ արտահանման 4,5%-ը։
Վրացական գինու հիմնական արտահանողը մնում է Ռուսաստանը։ 2022 թվականին գինու ընդհանուր արտահանման 63,7% -ը բաժին է ընկել հենց այդ երկրին։ Ընդհանուր առմամբ Ռուսաստան է ուղարկվել 73,1 հազար տոննա գինի՝ 160,8 մլն դոլար արժողությամբ։
Երկրորդ տեղը զբաղեցրել է Լեհաստանը, որտեղ արտահանվել է 14,5 մլն դոլարի 6,7 հազար տոննա գինի։
Երրորդ տեղը զբաղեցնում է Ուկրաինան, որտեղ Վրաստանն ուղարկել է 13,5 մլն դոլար արժողությամբ 6,5 տոննա գինի։
Վրացական գինի ներմուծող երկրների հնգյակում են նաև Չինաստանը (12,5 միլիոն դոլար) և Ղազախստանը (10 միլիոն դոլար):