Հայկական օճառի արտադրությունը 13.1 տոկոսով աճել է
2022 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 13.1 տոկոսով աճել է օճառի արտադրությունը։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից, Հայաստանում 11 ամիսներին արտադրվել է 807.7 տոննա օճառ, իսկ 2021 թ-ի նույն ժամանակահատվածում՝ 714.1 տոննա օճառ:
Վիճակագրության համաձայն՝ Հայաստանում 16.1%-ով ավելացել է նաև լվացող, մաքրող և օսլայող միջոցների արտադրությունը: Մասնավորապես, 2022թ-ի հունվար նոյեմբերին հանրապետությունում արտադրվել է 6 821.0 տոննա լվացող, մաքրող և օսլայող միջոցներ, իսկ 2021թ-ի նույն ժամանակահատվածում՝ 5 876.2 տոննա: