Պաշտպանության նախարարը որևիցե ձևով այս ամեն ինչի հետ չի կարող կապ ունենալ. Ալեն Սիմոնյան
«Վստահեցնում եմ՝ բոլոր մեղավորները նաև քրեաիրավական պատասխանատվություն կկրեն։ Պաշտպանության նախարարը որևիցե ձևով այս ամեն ինչի հետ չի կարող կապ ունենալ, որովհետև իր գործառույթի մասով ինքն իր աշխատանքն ամբողջովին արել է»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հունվարի 19-ին տեղի ունեցած հրդեհի դեպքին, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող։
Նա նշեց, որ նախարար Սուրեն Պապիկյանը պատերազմից հետո պատասխանատվություն է վերցրել իր վրա՝ համաձայնելով բանակը վերացնել ու սկսել բարեփոխումներ։
Հարցին, թե ի՞նչ բարեփոխումների մասին է խոսքը, նա ասաց. «Սկսած անձնակազմի փոփոխությունից վերջացրած հենց ամենակարևորը՝ կահավորումից, որը բոլոր տեղերում փոխվել է ու փոխվում է։ Դրսից տարբեր որակի կահավորում ենք ներմուծելու Հայաստան։
Հայաստանը գումարի որևիցե խնդիր չունի բանակի վրա ծախսելու, և 2018 թվականից սկսած որևէ դեպք չի եղել և չկա, որ գումարի պատճառով որևիցե գնում չկատարենք»։
Նրա խոսքով, Ազատ գյուղում տեղի ունեցած դեպքով ամենամեծ խնդիրը եղել է անվտանգության կանոնների չպահպանումը.
«Պատուհաններին եղել են ճաղավանդակներ, որոնք չպետք է լինեին։ Մարդիկ, ովքեր պատասխանատու են անվտանգության համար, պատժվելու են։ Ինչ վերաբերում է քաղաքական պատասխանատվությանը, քաղաքական ղեկավարությունն իր կողմից ամեն ինչ արել է և շարունակելու է անել։
Վստահեցնում եմ, եթե այս փոփոխությունները չլինեին, նման դեպքեր, պատահարներ շատ ավելի շատ կարող էին լինել։ Բայց դժբախտ պատահարը սարքել քաղաքական շահարկման թեմա և փորձել մտցնել քաղաքական օրակարգ, անտեղի եմ համարում», - ասաց Ալեն Սիմոնյանը։
Լրագրողի հարցին՝ արդյո՞ք քաղաքական շաղկապ չէ, որ զինվորը հայտնվել է այդ իրավիճակում, ոչ թե զորամասում է, ոչ թե խամատում է կամ բունկերում, այլ գտնվում է ինչ որ խրճիթներում, ԱԺ նախագահն ասաց. «Խրճիթ չէ, տներ են։ Ապահովված են ամեն ինչով, բացի անվտանգության նորմերի պահպանումից, որոնք խախտվել են, որի հետևանքով տեղի է ունեցել այդ դեպքը»։
Հարցին, թե ինչո՞ւ 15 զինծառայողի զոհվելու դեպքի կապակցությամբ սգո օր չի հայտարարվում, նա պատասխանեց. «Չեմ կարող ասել, նման որոշում չկա։ Այդ որոշումն Ազգային ժողովը չի կայացնում»։
Հարակից հրապարակումներ`
- Հրդեհից զոհված 15 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացն ավարտվել է. ՔԿ
- Պապիկյանը դեպքի վայր է մեկնել հրդեհից երեք օր անց
- Սուրենյանցը՝ Փաշինյանին. Ըսենց բանակցություններից թռնելով՝ ո՞ւր եք հասնելու
- 15 երեխա ողջ-ողջ վառվեցին. Զոհված հերոս Դավիթ Առուշանյանի մայր
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Զինվորները հայտնվել էին ճիշտ նույն վիճակում, ինչ Արցախի 120 հազար մեր հայրենակիցները
- Բյուրականի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում կկատարվի հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների
- Զինվորներից մեկը «Ուրալ»-ով փորձել է քանդել հրդեհվող տան պատը՝ համածառայակիցներին փրկելու համար. ՔԿ
- Այն, որ դու մեր վարչապետն ես, արդեն ահավոր պատիժ է. Հրանտ Բագրատյան
- «Պատիվ ունեմ». Զորամասի կացարանում տեղի ունեցած ողբերգությունը բանակի նկատմամբ ցուցաբերած հանցավոր անտարբերության հետևանք է
- «Իսկ սահման պահող զինվորը ցրտաշունչ ձմռանը կացարանը տաքացնում է հնամենի վառարանով»
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Սա է իշխանությունների ասած «N զորամասը»
- Պաշտոնից ազատվել է նաև ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության պետը. Սուրեն Պապիկյան
- Էդիկ Բաղդասարյան. Սա երկրորդ դեպքն է, երբ զինվորները վառվում են իրենց կացարաններում
- Ինքնապաշտպանական բնազդով 5 լիտրանոց բենզինով տարան շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ. Նիկոլ Փաշինյան
- Դատախազությունը՝ 15 զինծառայողի մահվան պատճառ դարձած դեպքի մասին
- Հրդեհները չեն կանխվում ծառայողական քննություններով ու շրջաբերականներով
- Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնում զինվորների մահվան պատճառ դարձած հրդեհից
- ՊՆ զորամասի կացարանում հրդեհ է բռնկվել. զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը գնահատվում է ծանր. ՊՆ