Արսեն Բաբայան. Դատարանը, ցավոք, բավարարել է այդ միջնորդությունը
Փաստաբան Արսեն Բաբայանը տեղեկացնում է.
«ՀՅԴ Արտաշատի տարածքային կառույցի նեկայացուցիչ, Արտաշատ համայնքի ավագանու խմբակցության ղեկավար Արտավազդ Մարգարյանի գործով այսօր Վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկել եմ հեռախոսային հաղորդակցության վերահսկողություն թույլատրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը:
Այդ ապօրինի որոշումն իր բնույթով աննախադեպ եմ համարում: Օրենքը հեռախոսային հաղորդակցության վերահսկողություն (գաղտնի քննչական գործողություն) թույլատրում է միայն ծանր և առանձնապես ծան հանցագործությունների դեպքերում, մինչդեռ այս քրեական վարույթն իրականացվում է միջին ծանրության հանցանքի շրջանակներում: Քննիչը, փաստորեն, կիրառել է անթուլատրելի մի հնարք և սովորական քննչական գործողություն հանդիսացող առգրավման թույլտվություն ստանալու անվան տակ իր միջնորդությամբ «սղացրել» էր նաև գաղտնի քննչական գործողության թույլտվություն, որն անթույլատրելի է այս գործով:
Դատարանը, ցավոք, հավանաբար ենթարկվելով քննիչի մոլորեցմանը, կամ էլ գիտակցաբար՝ բավարարել է այդ միջնորդությունն ու թույլատրել անձի հեռախոսային խոսակցության և նամակագրության գաղտնիության լուրջ միջամտություն»։
Հարակից հրապարակումներ`
- Ունենք նոր քաղբանտարկյալ՝ դաշնակցական Գառնիկ Մանուկյանը. Ռուբեն Մելիքյան
- Դաշնակցական Արտավազդ Մարգարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
- Քաղաքագետ. Նիկոլի իշխանությունն էլ այստեղ պետք է հալածի դաշնակցականներին
- ՔԿ-ն՝ դաշնակցականների տներում խուզարկությունների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան