Թուրքիայի տասնյակ հազարավոր քաղաքացիներ Մեքսիկայի սահմանով անցել են ԱՄՆ
ԱՄՆ Մաքսային և սահմանային պաշտպանության գրասենյակի տվյալների համաձայն՝ վերջին 3 տարում Մեքսիկայի սահմանից փախստականի կարգավիճակով Ամերիայի Միացյալ Նահանգներ են անցել Թուրքիայի տասնյակ հազարավոր քաղաքացիներ։
Էրմենիհաբերի փոխացմամբ, 2020-ին սահմանն անցել է 1944 քաղաքացի, 2021-ին 4989 քաղաքացի, 2022-ին 24․362 քաղաքացի։
Վերջին 3 տարում Թուրքիայից Մեքսիկայի սահմանով ԱՄՆ է անցել 253 երեխա ընտանիքի հետ, իսկ 23 երեխա՝ միայնակ։ Ինչպես հայտնում է «Ամերիկայի ձայնի» թուրք թղթակիցը, Մեքսիկայից ԱՄՆ անցած Թուրքիայի քաղաքացիներիի թիվը կազմել է 31.485։