Թուրքիային դո՞ւրս են մղվում ՆԱՏՕ-ից. Ինչո՞ւ Էրդողանը դաշինքի դուրը չեկավ
Արևմտյան լրատվամիջոցները հաճախ Անկարային մեղադրում են ռուս-ուկրաինական հակամարտության միջոցով փող աշխատելու և Կիևին Մոսկվային հաղթելու հարցում չօգնելու մեջ։ Պարբերաբար հնչում են թուրքերին ՆԱՏՕ-ից հեռացնելու կոչեր։ «ՌԻԱ Նովոստին»-ին անդրադարձել է խնդրին։
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ եթե Էրդողանը վերընտրվի, ապա Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին պետք է կասկածի տակ դրվի՝ ռուսամետ դիրքորոշման պատճառով։ Թուրքերը ոչ միայն չեն աջակցել Մոսկվայի դեմ պատժամիջոցներին, այլև կանխել են Շվեդիայի ու Ֆինլանդիայի մուտքը դաշինք: Նման կարծիք է հայտնում Բոլթոնը բրիտանական The Daily Telegraph-ի համար հրապարակված հոդվածում։
«Արդյունքում միջազգային ճնշումը բավարար չէ «ռուսական տնտեսությունը քայքայելու» համար, մինչդեռ ուկրաինական կապիտալի զգալի մասը «փոշու է վերածվել»,-նշում է քաղաքական գործիչը։
Վեց ամիս առաջ CNN-ի սյունակագիր Դեյվիդ Անդելմանը նույնպես կոչ էր արել Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ից։ Ավելին, նա ընդգծել է, որ առաջին անգամ այս մասին սկսել են խոսել այն բանից հետո, երբ Անկարան ամերիկյան Patriot-ի փոխարեն գնել է ռուսական S-400 ՀՕՊ համակարգերը։ Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ ունեցած խնդիրները սրել են իրավիճակը։ Թուրքերի արտաքսման այլընտրանք Անդելմանը անվանել է դաշինքի բարեփոխումը, որով կվերացվի հիմնարար որոշումներ կայացնելիս հավաքական համաձայնության սկզբունքը։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը Թուրքիայի կառավարության հետ կքննարկի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը
- Թուրքիան պայմաններ է դնում Շվեդիայի առաջ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար
- Թուրքիայի արտգործնախարարը զգուշացրել է Շվեդիային, որ Անկարան չի աջակցի նրա՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը
- Շվեդիայի ու Ֆինլանդիայի ՆԱՏՕ անդամակցությունը ձգձգվում է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները