Լավ կլինի, որ բոլոր պաշտոնյաները սովորեն բարդ հարցերին ազգային պատասխաներ տալը․ Թևան Պողոսյան
«Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը գրում է.
«Ռուբեն Վարդանյանի Hard Talk-ը իրականում շատ լավն էր ու հաջողված։ Հատկապես դասեր քաղելու տեսանկյունից։
1. Որքան էլ Hard Talk, բրիտանական քաղաքականության և շահերի մասին իրական պատկերն ամբողջովին պարզ դարձավ։
2. ՀՀ գործողները թող լսեն ու հասկանան, թե ոնց են օգտագործվում իրենց ամեն ասածը մեր շահերի դեմ և Արցախի դեմ։ Միայն չասեք շահարկում են և մանիպուլիացիաներ անում։ Տեղեկատվական պատերազմում ասելուց առաջ մտածում են։
3. Հայկական փորձագիտական և հանրային դաշտի ներկայցուցիչներն էլ պիտի լավ գիտակցեն ինչ են ասում, որ հետո այն չշահարկվի և չօգտագործվի խոսքից կտրված կամ մանիպուլատիվ:
4. Երբ խոսում ես ազգային խնդիրներից և կենտրոնանում հայկական շահերի վրա, աշխարհին դա հետաքրքիր չի, բայց իրական հոջողությունը հենց դա միայն կապահովի: Մի օր աշխարհի հզորներն իրենց հարցերը կլուծեն: Իսկ մենք, որպեսզի կարողանանք մի բանի հասնել, մեր սեփական խնդիրների վրա պարտավոր ենք կենտրոնանալ: «Ինձ միայն մեր խնդիրներն են հետաքրքրում , և ես կանեմ ցանկացած բան, որը մեզ է անհարժեշտ, մեր անվտանգություն է ապահովելու»: Սա է ճիշտ մոտեցումը:
5. լավ կլինի, որ բոլոր պաշտոնյաները սովորեն բարդ հարցերին ազգային պատասխաներ տալը»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին