Հունաստանում շենքերից մեկում հայտնաբերվել է 5-6-րդ դարերի 2100 մետաղադրամների գանձ
Աթենքից 80 կիլոմետր հեռավորության վրա հայտնաբերվել են հին հունական բնակավայրի ավերակներ։ Հնագետներն արդեն սկսել են պեղումները։ «ՄԻՐ»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Greek Reporter-ը:
«Քաղաքը կոչվում էր Թենեա, իսկ նրա բնակիչներն իրենց համարում էին տրոյացիների հետնորդներ և հարգում էին Ապոլոն աստծուն։ Հետազոտության ընթացքում հայտնաբերվել են բերդի պարսպի մնացորդներ, հասարակական շենքեր և առևտրի խանութներ, բաղնիք և թաղման հուշարձան։ Շենքերից մեկում հայտնաբերվել է 5-6-րդ դարերի 2100 մետաղադրամների գանձ»։
Մետաղադրամները դրոշմվել են Թեոդոսիոս, Մարկիանոս, Լևոն I, Զենոն, Անաստասիուս, Հուստինոս I և Հուստինիանոս I կայսրերի օրոք։ Հայտնաբերվել են նաև ավելի հին գտածոներ։ Հնագետները նկարագրել են «զգալի թվով մանրանկարչական ծաղկամաններ, լամպեր և արձանիկներ՝ աստվածների, համախոհների, թռչունների, ձիերի և այլ կենդանիների պատկերներով։ Որոշ մետաղադրամներ, այդ թվում՝ կորնթոսյան դրախման և կեսդրախման, թվագրվել են մ.թ.ա. 4-րդ դարով։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան