Մևլուդ Իշիկ. Ղուլյանը շարունակում է Արցախի միջանցքը փակած «բնապահպանների» դիմակազերծումը
Մեսխեթցի թուրքերը, որոնք հայտնի են նաև «ահիսկա» կամ «ահըսկա» թուրքեր անունով, սկսել են ակտիվ կերպով զբաղվել Արցախի ֆլորայի ու ֆաունայի «պաշտպանությամբ»։
Փաստը ֆիքսել ու բարձրաձայնել է արցախցի օգտատեր Ալեն Ղուլյանը, որն ուշի ուշով հետևում ու դիմակազերծում է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը փակած «բնապահպաններին»։
Այս անգամ արցախցիների նկատմամբ իրականցվող հանցագործության վայրում է Մևլուդ Իշիկը, որը մեսխեթցի թուրքերի «Վեթեն» հասարակական միավորման փոխնախագահն է, ինչպես նաև ահիսկա թուրքերի միջազգային միության տնօրենների խորհրդի անդամ է։
Ղուլյանը գրում է, որ մեսխեթցի թուրքերը 1989-1991 թվականներին Ուզբեկստանի Ֆերգանա հովտից բերվել ու վերաբնակեցվել են «Խոջալուում» ուզբեկների և ահիսկա թուրքերի ազգամիջյան հակամարտությունից՝ «Ֆերգանայի ջարդերից» հետո՝ որպես Արցախի թուրքացման Ադրբեջանի քաղաքականության մի մաս։
«Իսկ թե ինչ եղավ հետո, բոլորը գիտեն։ Նրանց թողեցին բախտի քմահաճույքին` ենթարկելով մահացու վտանգի և դարձնելով Ադրբեջանում տեղի ունեցող քաղաքական խաղերի զոհը։ Երևում է, մեսխեթցի թուրքերին կրկին խոստացել են վերաբնակեցնել Խոջալուում»,-գրում է Ղուլյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ալեն Ղուլյանը շարունակում է դիմակազերծել «զտարյուն բնապահպաններին»
- Ադրբեջանցի «էկոակտիվիստ» գործակալները Ստեփանակերտ վերադարձող 19 երեխայի նկատմամբ կատարել են երեխաներին ահաբեկող գործողություններ. Թաթոյան
- «Բնապահպանների գունդը համալրել է Քլոյանին գլխատած ադրբեջանցու հետ լուսանկարված հատուկջոկատայինը»
- Ալեն Ղուլյան. Էկոդեսանտները բողոքում են՝ գումարը չեն կարողանում ստանալ
- Բողոքի ակցիա. Բնապահպանական քողի տակ Լաչինի միջանցքում Ադրբեջանի ու Թուրքիայի հատուկջոկատայիններն են ու գորշ գայլերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան