Պակիստանի ողջ տարածքում էլեկտրամատակարարումն անջատվել է
Էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ երկուշաբթի օրը Պակիստանում էլեկտրաէներգիայի անջատում է տեղի ունեցել ազգային ցանցում էլեկտրաէներգիայի լարման տատանման պատճառով:
«Ըստ նախնական տեղեկությունների՝ Ազգային ցանցի համակարգի հաճախականությունը նվազել է այսօր առավոտյան ժամը 7.34-ին, ինչի հետևանքով տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի համատարած անջատում»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին գրել է նախարարությունն իր Twitter-ի էջում:
Նշվում է, որ Իսլամաբադի էլեկտրամատակարարման ընկերության և Փեշավարի էլեկտրամատակարարման ընկերության մի քանի ցանցային կայաններում վերականգնվել է էլեկտրամատակարարումը, իսկ իշխանությունները աշխատանքներ են տանում էլեկտրացանցի բալար կայանների վերականգնման ուղղությամբ։
Էներգետիկայի նախարար Խուրում Դաստագիրն Geo TV-ին ասել է, որ էներգաբլոկները ձմռանը ժամանակավորապես անջատվում են գիշերը` վառելիքի ծախսերը խնայելու համար, իսկ այսօր առավոր դրանք միացնելիս տատանումներ են գրանցվել և ողջ համակարգն անջատվել է:
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանն ու Շարիֆը Ստամբուլում թողարկել են թուրքական արտադրության պակիստանյան կորվետը
- Պակիստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 1208-ի
- Պակիստանի ոստիկանությունը նախկին վարչապետին մեղադրում է ահաբեկչության մեջ
- Պակիստանում սեզոնային ջրհեղեղների հետևանքով զոհվել է ավելի քան 700 մարդ