Վրթանեսյան. Ոչ ոք երկիրն այնպես չի թալանել, ինչպես թալանել են այս վերջին 4.5 տարում
«Այս իշխանությունը եկել է փոփոխություններ անելու դրոշով, եկել են իրական, հաճախ նաև մտացածին խնդիրներ լուծելու, բայց ոչ միայն չեն լուծել այդ խնդիրները, այլև հակառակը՝ դրանք խորացրել են ու ստեղծել նոր խնդիրներ»,-կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ, «Ռազմինֆո»-ի համակարգող Կարեն Վրթանեսյանը։
Նա հիշեցրեց՝ խնդիրների առկայությամբ հանդերձ Հայաստանը գործուն պետություն էր, որի մասն էր կազմում Արցախը, մինչդեռ հիմա կիսակաթվածահար, քաոսի մեջ խեղդվող, անորոշության մեջ թաթախված տարածք է դարձել։
«Սրա թիվ մեկ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, թիվ երկու մեղավորները՝ նրան սատարող մերձավոր շրջանակը։ Միայն իրենք են շահառու այն ամենի, ինչ կատարվում են։ Եկան թալանի դեմ պայքարի դրոշներով, բայց այնպես, ինչպես թալանվել է Հայաստանն այս չորս ու կես տարիների ընթացքում ոչ ոք չի թալանել։ Թալանել են մեր հողերը, մեր կառուցած զորամասերը, ՀԷԿ-երը, մեր անտառները։ Այդ անտառները մի ստորագրությամբ նվիրվեցին թշնամուն։ Շատերը հիմա վախենում են փոփոխությունից, քանի որ որպես պրոֆեսիոնալ շանտաժիստ ասում են՝ եթե մեզ ձեռք տաք, պատերազմ ենք սարքելու։ Մենք ասում ենք Արցախ, իրենք ասում են՝ կուզե՞ք, որ ձեր որդիներն Արցախի համար զոհվեն։ Անընդհատ շանտաժ է, բայց մենք բոլորս ենք դատապարտված զոհվելու, քանի դեռ իշխանության ղեկին այս իշխանությունն է։ Ասում են՝ Գեղարքունիքում տեղի ունեցածը դժբախտ պատահար էր, բայց դա պատահար չէր, նորանոր նման ողբերգություններ, ցավոք, սպասելի են»,-ասաց նա։
Վրթանեսյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանին հեռացնելուց հետո պետք է շատ արագ վերականգնել բանակը։
«Պետության գլխավոր գործառույթը անվտանգության ապահովումն է։ Իսկ քաղաքական պատասխանատուները տապալել են անվտանգությունը»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարության շենքից անընդհատ մեջքից խփում են բանակին. Ավետիք Չալաբյան
- «Մեղավորը քո ԴՆԹ-ն է». Ակցիայի մասնակիցները՝ Փաշինյանին
- Տպավորություն կա, որ ՊՆ-ն ու բանակն իրեր հետ շատ աղոտ կապ ունեն. Չալաբյան
- «Համախմբում»-ն այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է իրականացնելու
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին