«Չարաբաստիկ ողբերգությունը իշխանության պարագլուխն օգտագործում է սպաների նկատմամբ կեղտոտ արշավին միս ու արյուն տալու համար»
ԱԺ «Պատիվ ունեմ» խբակցության պատգամավոր, անվտանգային հացերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Վարդենիսի զորամասի ինժեներասակրավորային վաշտում տեղի ունեցած ողբերգությունը տարբեր դիտանկյուններից քննարկվեց:
Ուզում եմ մի շատ կարևոր դրվագ ևս առանձնացնել:
Աղետի հանգամանքների վերաբերյալ քպ ղեկավարը կառավարության նիստում նշում է.
«5 լիտրանոց տարայով - կրկին եմ ասում, նախնական, քննությունը մնացածը կպարզի - փորձ է արվել բացել, լցնել վառարանի մեջ, բնականաբար, երբ հետո արդեն բաց կրակ է եղել, այրվել է ոչ միայն վառարանը, այրվել է նաև բենզինը, հրդեհն անցել է ՎԱՌԱՐԱՆԸ ՎԱՌԵԼ ՓՈՐՁՈՂ ՍՊԱՅԻՆ, որից հետո, կրկին նախնական տվյալներով, ինքնապաշտպանական բնազդից ելնելով, 5 լիտրանոց բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ, ԵՆԹԱԴՐՈւՄ ԵՆՔ, ԲՆԱԿԱՆԱԲԱՐ, ԿԱՄ ՄԵԾ ՀԱՎԱՆԱԿԱՆՈւԹՅԱՄԲ` ՈՉ ԴԻՏԱՎՈՐՅԱԼ, այդ իրավիճակում, որից հետո, պարզ է, թե ինչ է տեղի ունեցել»:
Իշխող ուժի ղեկավարը կառավարության նիստում նախ «նշանակում» է աղետի մեղավորին, ապա, ըստ էության, չի բացառում, որ տվյալ սպան կարող էր նաև դիտավորյալ բենզինի տարան շպրտել կացարանի ուղղությամբ, որտեղ քնած են եղել ստորաբաժանման զինծառայողները:
Նույնիսկ այս չարաբաստիկ ողբերգությունը իշխանության պարագլուխն օգտագործում է սպաների նկատմամբ կեղտոտ արշավին միս ու արյուն տալու համար:
Խնդիրն այստեղ այն չէ, թե մեղավորը, պատասխանատուն շարքային է, սպա, բարձրաստիճան զինվորական, դա միայն օբյեկտիվ քննությունը կարող է պարզել, հարցն այն է, որ ոչ միայն նախապես ընդգծվում է սպայի մեղավոր լինելը, այլ կասկած է հայտնվում, որ նա կարող էր միտումնավոր բենզինի տարան շպրտել զինծառայողների ուղղությամբ:
Անմեղության կանխավարկածը խախտելով թիրախավորվում է ոչ միայն սպան, այլ նրա նրա ընտանիքը, ծառայակից մյուս սպաները:
Մեր 15 զինծառայողները ողբերգության զոհ դարձան, որովհետև ծառայում են մի երկրում, որտեղ կառավարության ղեկավարն ատում է բանակը, ծառայողին, իսկ նրանց բարձր առաքելությունն իշխող ուժի համար գրոշի արժեք չունի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան