Պատմության մեջ առաջին անգամ ֆուտբոլային խաղում դատավորը ցույց է տվել սպիտակ քարտ
Պորտուգալիայում ֆուտբոլային խաղի ժամանակ, պատմության մեջ առաջին անգամ դատավորը ցույց է տվել սպիտակ քարտ: Նման լուր է հաղորդում է «Լենտա ռու»-ն, հղում անելով Sport Bible-ին:
Դա տեղի է ունեցել հունվարի 21-ին`կանանց «Բենֆիկա» և «Սպրտինգ» թիմերի (5: 0) հանդիպման ժամանակ: Երբ խաղացողներից մեկն իրեն վատ է զգացել, երկու ակումբների բժշկական անձնակազմերը հայտնվել են դաշտում: Այն բանից հետո, երբ բժիշկները կայունացրել են մարզիկի վիճակը, մրցավարը նրանց ցույց է տվել սպիտակ քարտ, որպես ցուցաբերվող օգնության համար երախտագիտության նշան:
Երկրպագուները մարզադաշտում մրցավարի որոշումը դիմավորել են ծափահարություններով, բայց սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր նորամուծությունը համարեցին ժամանակի իզուր վատնում:
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան Պորտուգալիայում սպիտակ քարտերի օգտագործումը փորձնական է ներմուծել: Սպիտակ քարտով նախատեսվում է ազնիվ խաղի համար շնորհակալություն հայտնել խաղերի մասնակիցներին և բարձրացնել սպորտում էթիկական արժեքը:
Հարակից հրապարակումներ`
- Արաս Օզբիլիսը տեղափոխվել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբ
- Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան Հենրիխ Մխիթարյանի դեմ բողոք կներկայացնի ՈւԵՖԱ
- Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան Պոլսի հայոց պատրիարքին հրավիրել է Հայաստան-Թուրքիա խաղին
- Մահացել է ֆուտբոլի արքա Պելեն