Մեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի խնայողության համար բաժանորդներին կպարգևատրեն
«National Grid»-ը՝ Մեծ Բրիտանիայի էլեկտրացանցերի օպերատորը, հունվարի 23-ից առաջին անգամ կսկսի պարգևատրել հաճախորդներին՝ առավել ծանրաբեռնված ժամերին էլեկտրաէներգիայի սպառումը նվազեցնելու համար։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է ընկերության հայտարարության մեջ:
«Մենք գործարկում ենք Demand Flexibility Service-ը (պահանջարկի ճկունության ծառայություն) վաղը ժամը 17:00-ից մինչև 18:00-ն»,- նշում են ընկերությունից։
Միաժամանակ նշվում է, որ նման միջոցառումը չի նշանակում, թե էլեկտրամատակարարումը վտանգի տակ է։
Բրիտանական լրատվամիջոցները նշում են, որ National Grid-ը ցանկանում է՝ մարդիկ նման ժամանակ անջատեն էներգիա սպառող կենցաղային տեխնիկան, օրինակ, լվացքի մեքենաները։ Ընկերությունը նախատեսում է յուրաքանչյուր խնայված կիլովատ ժամի համար վճարել մինչև վեց ֆունտ ստեռլինգ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին