«Մեղավորը քո ԴՆԹ-ն է». Ակցիայի մասնակիցները՝ Փաշինյանին
Կառավարության շենքի դիմաց «Համախմբում» նախաձեռնության բողոքի ակցիան մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ հունվարի 19-ին Գեղարքունիքի Ազատ գյուղում զինվորների կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների։
Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքում ունեն «Առանց բանակ ապագա չկա», «Մեղավորը քո ԴՆԹ-ն է», «Բանակը մեր ողնաշարն է», «Զուգահեռ իրականություններ» գրություններով ցուցապաստառներ, ինչպես նաև անմեղ 15 զոհերի լուսանկարները։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հունվարի 21-ին Արագածոտնի մարզում մասնավորապես հայտարարել էր. «Տեղի ունեցած դեպքերի արձագանքներից որոշներն ի ցույց են դնում, որ մենք կարիք ունենք, բացի մակերեսին գտնվող փաստերից, խորանալ և հասկանալ պրոբլեմներն իրենց խորության մեջ: Իսկ պրոբլեմներն իրականում ոչ թե մակերեսին երևացողներն են, այլ նրանք, որոնք արտահայտվում են ամենատարբեր ոլորտներում, դրանք եթե կարելի է ասել, ԴՆԹ մակարդակի պրոբլեմներ են»։
«Մեր գնահատականն է. այս ողբերգության մեղավորը և պատասխանատուն դե ֆակտո վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, երկրորդ մեղավորն ու պատասխանատուն դե ֆակտո պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է։ Ուզում եմ մեջբերել ՀՀ Սահմնադրության հոդված 155-ից. «Զինված ուժերը կառավարության ենթակայության ներքո են»։ Հետևապես զինված ուժերի հետ կապված տապալման, այն էլ նման նշանակալի տապալման պատասխանատուն կառավարությունն է՝ ի դեմս նրա ղեկավարի»,-ասաց նախաձեռնության համահիմնադիր, ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը։
Նա նշեց, ողբերգության իրական, խորքային պատճառը կապված չէ հրդեհային անվտանգության կանոնների պահպանման հետ, սա ընդամնեը վարկած է, որը շատ արագ շրջանառության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանը պատասխանատվությունից խուսափելու և հանրային համապատասխան արձագանք ստեղծելու համար։
Սողոմոնյանն իր խոսքում ընդգծեց, բացի այդ Փաշինյանն ուղղորդում է քննչական մարմիններին՝ նախաքննությունը տանելով Փաշինյանին ձեռնտու հունով։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Տպավորություն կա, որ ՊՆ-ն ու բանակն իրեր հետ շատ աղոտ կապ ունեն. Չալաբյան
- Հրդեհից զոհված 15 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացն ավարտվել է. ՔԿ
- Այրվածքներ ստացած զինծառայողների առողջական վիճակում դրական դինամիկա կա. ԱՆ
- «Համախմբում»-ն այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է իրականացնելու
- Զինծառայողներից 14-ը հայտնաբերվել են մահճակալներին, ենթադրվում է, որ ծխահարված են եղել. ՓԾ գնդապետ
- Զինվորներից մեկը «Ուրալ»-ով փորձել է քանդել հրդեհվող տան պատը՝ համածառայակիցներին փրկելու համար. ՔԿ
- Դասակի հրամանատար. Բանակի թուլացումը, բառդակը գալիս է բոլորից՝ Գլխավոր շտաբի պետ, նախարար, վարչապետ
- Ինքնապաշտպանական բնազդով 5 լիտրանոց բենզինով տարան շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ. Նիկոլ Փաշինյան
- Դատախազությունը՝ 15 զինծառայողի մահվան պատճառ դարձած դեպքի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին