Տպավորություն կա, որ ՊՆ-ն ու բանակն իրեր հետ շատ աղոտ կապ ունեն. Չալաբյան
«Տպավորություն կա, որ պաշտպանության նախարարությունը, որը ղեկավարում է նաև կառավարության շենքից, և բանակն իրեր հետ շատ աղոտ կապ ունեն»,- կառավարության շենքի դիմաց «Համախմբում» նախաձեռնության կազմակերպած ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։
Նա նշեց, որ բանակին պետք է տեխնիկա, որպեսզի նոր ճանապարհներ, բունկերներ կառուցեն, դիրքեր փորեն և այլն, այդ ամեն ինչը պարզապես չկա։
«Գնում ես, մարդկանց հետ խոսում ես, ասում են՝ կարո՞ղ եք մեզ մի հատ «Կամացուով» օգնել։ Զարմանում ես՝ այս ամբողջ բանակն իր սեփական «Կամացուն» չունի՞։
Բա այդքան բյուջե է տրամադրվում։ Մեր երկրի բյուջեի ամենամեծ հատվածը տրամադրվում է պաշտպանությանը»,- նշեց նա։
Չալաբյանի խոսքով, անցյալ տարի առանձնապես սպառազինություն էլ չի առնվել, համակարգում աշխատավարձերը շատ ցածր է, «բա ո՞ւր են ծախսում այդ փողը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան