Արայիկ Հարությունյանը Փարիզի քաղաքապետին է ներկայացրել Արցախում հումանիտար աղետի հետևանքները
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է.
«Փարիզի քաղաքապետ տիկին Անն Իդալգոյի նախաձեռնությամբ քիչ առաջ հեռախոսազրույց ենք ունեցել: Օրակարգն Ադրբեջանի կողմից շրջափակման պայմաններում Արցախում ստեղծված իրավիճակն էր:
Մանրամասը ներկայացրել եմ հումանիտար աղետի պատճառներն ու հետևանքները, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ են միջազգային հանրության հստակ գնահատականներն ու գործողությունները:
Անն Իդալգոն իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին, հավաստիացրել, որ կբազմապատկեն իրենց կողմից գործադրվող շարունակական ջանքերն իրավիճակը լիցքաթափելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Գրիգորյանը և Տոյվո Կլաարը քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակման հարցը
- ԵԽԽՎ-ն կքննարկի Լաչինի միջանցքի փակման հումանիտար հետևանքները
- Տոյվո Կլաար. Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է
- Ստիպել Ադրբեջանին կատարել Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԻԵԴ-ի որոշումներ
- Թաթոյան. Առանց ադրբեջանական իշխանությունների հատուկ թույլտվության «էկոակտիվիստները» չէին կարող հասնել Լաչինի միջանցք
- ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահը կոչ է անում վերաբացել Լաչինի միջանցքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան