Հասարակությանը իրենց փորձված մեթոդներով զբաղեցնելու գործիքը լավ է աշխատում․ Վարդանյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը գրում է․
«Անսպասելի չէր, որ հունվարի 19-ի ողբերգությունից հետո, երբ իշխանությունները իրենց պահեցին, կարծես առանձնապես ոչինչ չի պատահել երկրում տրամաբանությամբ, և նույնիսկ, ըստ լրատվամիջոցների հրապարակումների, Իջևանի ռեստորաններից մեկում հասցրեցին քեֆ անել, պետք է հետևեր քրեական հետապնդումների քրոնիկոնը: Հանրությանը զբաղեցնել է պետք:
Երկիրը ճգնաժամի հասցրած և իր անելիքը չիմացող իշխանությունը, որը, սակայն շատ լավ գիտի, թե ինչպես ևս մեկ օրով երկարաձգի իր գոյությունը, օրը լցրեց հերթական քրեական հետապնդման մասին հերթական լուրերով: Հասարակությանը իրենց փորձված մեթոդներով զբաղեցնելու գործիքը լավ է աշխատում:
Երբ 2018-ից նոր էր թափ հավաքում իրավական տեռորի, ռեպրեսիաների մեքենան, ես և շատերը զգուշացնում էինք վտանգավոր ծուղակի մասին: Զգուշացնում էինք, որ եթե համարժեք պատասխան չտրվի, ապա իրավական բեսպրեդելի մեխանիզմը բազմիցս է օգտագործվելու այս իշխանությունների կողմից: Ցավոք մենք չխուսափեցինք այդ ծուղակից, ռեպրեսիվ մեքենան անխափան աշխատում է»:
Հարակից հրապարակումներ`
- Այսօրվա ՀՀ իշխանությունների ընտրած բառամթերքը միջազգային հանրությանը տարակուսանքի մեջ է դնում. Էլինար Վարդանյան
- Մենք չենք կարող և չենք գնում արձակուրդ․ Էլինար Վարդանյան
- Էլինար Վարդանյան. Արի, որ ապացուցենք, որ...
- Էլինար Վարդանյան. Ավելի գռեհիկ բան դժվար է պատկերացնել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին