Էրդողանը Թուրքիայի կառավարության հետ կքննարկի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը երկուշաբթի նախարարների կաբինետի հետ կքննարկի Ստոկհոլմում հակաթուրքական գործողությունները և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
«Արտաքին քաղաքական ճակատում իրադարձություններ են տեղի ունենում Անկարա-Ստոկհոլմ գծում։ Գնահատական կտրվի Շվեդիայի կառավարության դիրքորոշմանը, որը թույլ է տվել վերջին օրերին Թուրքիայի դեմ կազմակերպված ամկահարույց ակցիաները։ Կառավարության նիստում կքննարկվի նաև երկու երկրների միջև հարաբերությունների աճող լարվածությունն այն բանից հետո, երբ Շվեդիան աչք փակեց սադրանքների վրա, ինչպես նաև Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը»,- ասել է էրդողանը։
Nordic News-ը ուրբաթ օրը հաղորդել է, որ դանիական ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդ Ռասմուս Պալուդանը թույլտվություն է ստացել Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ Ղուրանի այրման ցույց կազմակերպելու համար: Ակցիան տեղի է ունեցել շաբաթ օրը։ Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Ստոկհոլմում Ղուրանի այրումը վկայում է Եվրոպայում իսլամաֆոբիայի, ռասիզմի և խտրականության մակարդակի մասին։