Շարմազանով. Մենք էլ ենք կանգնելու պատմության դատաստանի առաջ, որ թույլ տվեցինք թրքահպատակներին գալ իշխանության
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է.
«Կապիտուլյանտ անբարոյական են բոլոր նրանք,ովքեր կոչ են անում հաշտվելու պարտության,Արցախի կորստի ու Թուրքիայի հովանու տակ խաղաղ, բայց իրականում «ղազի» նման գոյատեւելու հետ։
Ձեր խելքին եթե մեր ազգը լիներ, Արտաշեսյան թագավորության կործանումից հետո կկործանվեր վերջնական։
Բայց ՝ոչ։
Հայը ապրեց ու պայքարեց նույնիսկ Մեծ Եղեռնից հետո։
Ո՞ւր են այսօր «հայկական հարց» լուծող աբդուլ համիդներն ու երիտթուրքերը։ թալեաթը, էնվերը, ջեմալը, նազիմը «ջհանդամում» են, բայց Հայը կա ու լինելու է։
Հայի ազգանունով Թուրքիայի իշխանությունների կամակատարները չքվելու են, բայց Արցախ ու Հայաստան լինելու է։
Պիտի ապրի Արցախը, պիտի ապրի Հայաստանը, քանի որ այդպես է որոշված ի սկզբանե։
Իսկ սա փորձություն է, դաժան փորձություն է, որը հաստատ հաղթահարելու ենք Աստծով, հույսով ու մեր հայրենիքին Տեր մնալու վճռական կամքով։
Պաշտոնը, փողը, նույնիսկ շատ փողը ոչ նախկինում, ոչ՝ այսօր ու ոչ էլ վաղը որեւէ մեկին չի փրկելու։
Չեք կարողանում Հայաստան ու Արցախ պաշտպանել՝ գոնե ձայններդ կտրեք ու մի արտասանեք թրքահպատակ տեքստեր։
Ձեր նմանների արժեքը «30 արծաթ» էլ չէ։
Դուք սերունդների կողմից Հերոստրատից դաժան անարգանքի եք արժանանալու։
Պիղատոսի նման «ձեռքներդ լվացել» եք Արցախից ու գիտեք մարսելո՞ւ եք։
Պատմության դատաստանի առաջ բոլորդ կանգնելու եք հերթով ու շարքով …
Մենք էլ ենք կանգնելու, որ թույլ տվեցիք ձեր նման թրքահպատակներին գալ իշխանության»։
Հարակից հրապարակումներ`
- Շարմազանով. Բավ է մեղադրեք Ռուսաստանին
- Նիկոլ Փաշինյանն ի՞նչ բարոյական իրավունք ունի խորհուրդ տալու, այն էլ՝ արցախցիներին. Էդուարդ Շարմազանով
- Դավաճանությունն ինչպե՞ս է էլ լինում․ Շարմազանով
- Տղա՞ եք, գնացե՛ք Գորիս-Կապան, գնացե՛ք Սև լիճ, Ջերմուկի սարերն ու Ստեփանակերտ․ Շարմազանով
- Շարմազանովին զարմացրել է Դավիթ Բաբայանի հայտարարությունը. Սա ռեալպոլիտիկի՞ց է
- Շարմազանով. Խելոք նստեք ու անկապ քիչ խոսեք, ձախողված կապիտուլյանտներ ու նատօամոլներ
- Շարմազանով. Միտինգ անել ՌԴ-ի դեմ հավասարազոր է միտինգ անել Արցախի անվտանգ լինելու դեմ
- Շարմազանով. Երբ Նիկոլը սկսում է «հայրենասիրական» ճառեր ասել՝ պատերազմն ու կորուստները շատ մոտ են։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին