Այս ամենը Արմեն Չարչյանի նկատմամբ իրականացվող հերթական անօրինական հետապնդումն է. Պաշտպան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը գրում է.
«Քիչ առաջ մամուլից տեղեկացանք այն մասին, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր:
Ըստ տարածված նույն հաղորդագրության քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Արմեն Չարչյանը ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննված քրեական գործով, որպես փորձագետ ընդգրկված լինելով Ա. Ս-ին ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար առաջադրված մեղադրանքների առնչությամբ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում, 2017 թվականի փետրվարի 8-ին ստորագրել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության ակնհայտ ԻԲՐ կեղծ եզրակացությունը:
Հանրությանը տեղեկացնում ենք, որ մեզ չի հանձնվել գործի վերաբերյալ որեւէ նյութ, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազի կողմից միջնորդագրի հիմքում դրված փաստական տվյալները։
Վստահենք, որ այս ամենը Արմեն Չարչյանի նկատմամբ իրականացվող հերթական անօրինական հետապնդումն է»։
«Հայաստան» խմբացությունից Գեղամ Նազարյանը գրել է.
«Արմեն Չարչյանը առողջացրել ու ոտքի է կանգնեցրել տասնյակ հազարավոր մարդկանց։ Արմեն Չարչյանը իսկական մարդ է և նոր միայն բժիշկ։ Իսկ ո՞վ է գլխավոր դատախազը։ Նա ուզում էր ապրել հասարակության հաշվին, բայց...
Ձեռքներդ հեռու Արմեն Չարչյանից։ Կանգ առեք։ Սթափվեք։ Դուք արդեն չեք հասկանում որքան եք անցել բանականության գծից դեպի խելահեղություն, ցինիզմ եւ այլանդակություն։ Կանգ առեք։
Փաստաբան Ամրամ Մակինյանը գրել է.
«Շատ սպասելի է, որ երկիրը ծայրահեղ իրավիճակի հասցրած և անելիք ու ասելիք չունեցող իշխանությունները պետք է դիմեն հասարարակության կերակրման ու քնեցման իրենց հին ու փտած մեթոդին. հետապնդումներ, հետապնդումներ, հետապնդումներ...
Լրատվականները copy paste անելով կազդարարեն այս կամ այն անձի նկատմամբ սկսված քրեական հետապնդման տեքստը, մի քանի պարապ մարդ ֆեյքերի ճիրաններն ընկած մեկնաբանություն գրելով օր կմթնեցնի, իսկ դուք` մեկ օր ավելի կերկարաձգեք ձեր ստորաքարշ գոյությունը...
Ասեմ իմանաք, այլևս ոչ մեկին հետաքրքիր չեն ձեր հետապնդումները. այլևս ոչ մեկին ոչ կկերակրեք, ոչ` կվախեցնեք ...
Այնպես որ ձեզ բան չմնաց... հասցրեք հավաքել ճամպրուկները...»։
Հարակից հրապարակումներ`
- Գլխավոր դատախազը Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր է ներկայացրել
- Վարդապետյանը Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ երեք միջնորդագիր է ներկայացրել Ալեն Սիմոնյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան