Ռումինիան կաջակցի հակառուսական պատժամիջոցների տասներորդ փաթեթին
Ռումինիան լիովին աջակցում է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների տասներորդ փաթեթին, լրագրողներին ասել է Ռումինիայի ԱԳՆ ղեկավար Բոգդան Աուրեսկուն։
«Ռումինիան աջակցում է պատժամիջոցների տասներորդ փաթեթի ընդունում։ Մենք լիովին աջակցում ենք այն: Եվ ես կրկին կհայտնում եմ, որ Ռումինիան աջակցում է հանցագործությունները պատժող միջազգային տրիբունալի ստեղծմանը»,- ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է Աուրեսկուն։
Ավելի վաղ ԶԼՄ-ները, վկայակոչելով լեհ և լիտվացի դիվանագետներին, հայտնել էին, որ ԵՄ-ն մտադիր է մինչև փետրվարի վերջ համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների տասներորդ փաթեթը։
Վարշավան և Վիլնյուսը ցանկանում են հասնել Ռուսաստանի միջուկային հատվածի սահմանափակումների, մի շարք ռուսական լրատվամիջոցների արգելքի, SWIFT-ից ավելի շատ բանկերի անջատման և ադամանդի առևտրի դադարեցման, ինչպես նաև Բելառուսին լրացուցիչ պատժամիջոցների ենթարկելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները