Վահե Հովհանիսյան. Վարչապետը փաստացի չեղարկում է ընտրությունների արդյունքները. հերթն ընդդիմությանն է
«Այլընտրանքային նախաձեռնություն» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է.
«Մամուլով երեկվանից տեղեկություն տարածվեց, թե վարչապետի գլխավորությամբ Իջևանում մեծ քեֆ են արել։ 15 այրված զինվորի պայմաններում, երբ էդ տղերքի ինքնությունը դեռ ԴՆԹ-ով որոշվում է, վերակենդանացման բաժանմունքներում կյանքի եզրին գտնվող տղերքի պայմաններում, ինչպե՞ս կարող է իշխանությունը քեֆ անել։
Եթե տեղեկությունը ճիշտ է, ապա ընդդիմությունը պետք է սկսի ԱԺ-ում վարչապետին անվստահություն հայտնելու պրոցես և մտնի հասարակության հետ ուղիղ երկխոսության մեջ։ Այսօրվա գերէմոցիոնալ ֆոնին հասարակությունը ճիշտ կարձագանքի։ Ժողովուրդը շոկի մեջ է։ Եթե միայն էթիկական նորմերը խախտելու համար մեղադրում են մեկ հեռուստաընկերության, ապա սա՞ որ բարոյական նորմերի մեջ է տեղավորվում։ Եթե ընդդիմությունը դա չի անում, ապա ծագում է միակ տրամաբանական հարցը՝ բա էլ ո՞րն է ընդդիմության իմաստը, ինչի՞ են պետք այս տեսքով խմբակցությունները։
Վարչապետի պաշտոնանկության մյուս կարևոր քաղաքական հիմնավորումը հետևյալն է. 2021թ-ի արտահերթ ընտրություններին նա Արցախի և մյուս կարևորագույն հարցերի վերաբերյալ իր նախընտրական ծրագրում ժողովրդին ներկայացրել է բոլորովին այլ տեսակետներ, իսկ այսօր իրականացնում է լրիվ հակառակը։ Նիկոլն ինքն այսպիսով չեղարկել է ընտրությունների արդյունքները, բայց դրան քաղաքական պրոցեսի տեսք պետք է տա ընդդիմությունը, որը դա չի անում։ Ավելին, ընդդիմության ներսում որոշումներ կայացնողները դադարել են ժողովրդի հետ շփվել։
Հետաքրքիր է, ինչպե՞ս է ընդդիմությունը պատկերացնում հանրային պրոցես, քաղաքական զարգացումներ գեներացնելը։ Եթե չի պատկերացնում կամ չի ցանկանում, ապա դրա մասին պետք է պարզ ասել հասարակությանը։ Ամեն ինչ վկայում է այն մասին, որ այս տարի Հայաստանում և նրա շուրջ լինելու են մեծ փոփոխություններ»։
Հարակից հրապարակումներ`
- Վահե Հովհաննիսյան. Էմոցիաները վերափոխել պրոցեսի
- Վահե Հովհաննիսյան. Մեկը չկա՞, որ մոլորված դաշնակահարին ասի. երբ դու նախագահ ես, ու քո ժողովրդի մի մասը գտվում է ցեղասպանության վտանգի տակ...
- Վահե Հովհաննիսյան. Անդունդ սլացող գնացքը կանգնեցնելու միակ ձևը
- Վահե Հովհաննիսյան. Փաշինյանի ասուլիսից հետո մենք պարզ ընտրության առաջ ենք
- Վահե Հովհաննիսյան. Պատասխանել Ալիև-Փաշինյան զույգին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը