Տոյվո Կլաար. Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է
Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտնել է Հայաստան այցի մասին, որի ընթացքում մի քանի հանդիպումներ են նախատեսված։
«Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է, և պետք է հրատապ լուծումներ գտնվեն։ անհամբեր սպասում եմ քննարկումներին՝ ուղիներ գտնելու համար։ Նպատակը մնում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորումը»,-գրել է նա թվիթերի իր միկրոբլոգում։
Ադրբեջանի՝ Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության նկատմամբ 2020 թվականի սեպտեմբերի լայնամասշտաբ ագրեսիայի ընթացքում և հետո Ադրբեջանի իշխանություններին հաջողվեց, բացի Արցախից պոկած-գրաված տարածքների, գրավել նաև Արցախ-Հայաստան սահմանակից մարզերը, ինչի պատճառով թշնամական Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախի Հանրապետության միակ կապը ՀՀ հետ իրականացվում էր մի միջանցքով։
Ըստ եռակողմ հայտարարության՝ Ադրբեջանը պիտի ապահովեր, ինչը նույնն է՝ չխոչընդոտեր Արցախի միջանցքով հաղորդակցությանը, իսկ ՌԴ խաղաղապահ զորքերը պիտի վերահսկեին այդ անխոչընդոտ կապը։
Սակայն, շարունակելով հայասպան քաղաքականությունը, Ադրբեջանը կազմակերպեց, այսպես կոչված, «բնապահպանների» բողոք-ցույց, ումով էլ Արցախի (Լաչինի) միջանցքը փակեց։
Մի ամսից ավելի է Արցախի Հանրապետությունը գտնվում է տոտալ շրջափակման մեջ, իսկ ադրբեջանցի «բնապահպանները», որոնց թվում են Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործակալներ, ապրիլյան պատերազմի մասնակից,... դարձել են անձեռնմխելի՝ նոր բախման շանտաժով։
Չնայած տարբեր երկրիների կոչերին՝ բացել Արցախ-Հայաստան միջանցքը, ադրբեջանական հերթական ագրեսիան դեռ մնում է անպատիժ։
Հարակից հրապարակումներ`
- Տոյվո Կլաար. Ադրբեջանի նախագահը հավատարիմ է ԵՄ աջակցած ձևաչափին
- ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Ալիևի հետ քննարկել է Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցեր
- Վաշինգտոնում կարևոր հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև․ Տոյվո Կլաար
- Միրզոյանն ու Տոյվո Կլաարին մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման շուրջ
- Տոյվո Կլաար. Անվտանգություն հնարավոր է միայն սահմանները հարգելու դեպքում, խաղաղություն չի կարող պարտադրվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան