«Համախմբում»-ն այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է իրականացնելու
«Համախմբում» նախաձեռնությունն այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է իրականացնելու։
«Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզում ոչ մարտական պայմաններում 15 ժամկետային զինծառայողների կյանքը խլած ողբերգությունը ՀՀ իշխանությունների կողմից Զինված ուժերի կառավարման հերթական հանցավոր ձախողման հետևանքն է։ Մեր յուրաքանչյուր զինվորի կյանքը բարձրագույն արժեք է, և նրանց ողբերգական կորստի հիմնական պատասխանատուները ՀՀ վարչապետը և պաշտպանության նախարարն են, ովքեր չպետք է հերթական անգամ խուսափեն պատասխանատվությունից։
Հունվարի 23-ին, ժամը` 14:00-ին «Համախմբում» նախաձեռնությունը ՀՀ կառավարության շենքի դիմաց անց է կացնելու բողոքի գործողություն։
Մի՛ եղեք անտարբեր,
Մի՛ սպասեք, մինչև ողբերգությունը ձեր տուն մտնի,
Միացե՛ք մեր բողոքին»,-ասված է նախաձեռնության տարածած հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- 15 երեխա ողջ-ողջ վառվեցին. Զոհված հերոս Դավիթ Առուշանյանի մայր
- Զինվորներից մեկը «Ուրալ»-ով փորձել է քանդել հրդեհվող տան պատը՝ համածառայակիցներին փրկելու համար. ՔԿ
- Ինքնապաշտպանական բնազդով 5 լիտրանոց բենզինով տարան շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ. Նիկոլ Փաշինյան
- Դատախազությունը՝ 15 զինծառայողի մահվան պատճառ դարձած դեպքի մասին
- ՊՆ զորամասի կացարանում հրդեհ է բռնկվել. զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը գնահատվում է ծանր. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան