Հրդեհից զոհված 15 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացն ավարտվել է. ՔԿ
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հունվարի 19-ին տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների նույնականացման գործընթացն ավարտված է։ Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանից։
«Վարույթի շրջանակներում դատագենետիկական փորձաքննություն էր նշանակվել 15 աճյունների հետ կապված։ Այս պահին նույնականացման գործընթացն ավարտված է, դիերը փոխանցվել են հարազատներին հուղարկավորությունը կազմակերպելու համար»,- ասաց նա։
Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ նախաքննությունը լայն ծավալով շարունակվում է։
«Հարցաքննությունները շարունակվում են, ինչպես քննչական վարույթային այլ գործողություններ։ Այս պահի դրությամբ դեռևս քրեական հետապնդում որևէ անձի նկատմամբ հարուցված չէ»,- ասաց քննչական կոմիտեի խոսնակը։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, վիրավորվել 3 զինծառայող, որոնք տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորական։
Հարակից հրապարակումներ`
- Այրվածքներ ստացած զինծառայողների առողջական վիճակում դրական դինամիկա կա. ԱՆ
- Տղերք ջան, կներեք մեզ
- Պապիկյանը դեպքի վայր է մեկնել հրդեհից երեք օր անց
- Կկատարվի հոգեհանգստյան կարգ հրդեհից զոհված զինծառայողների համար
- Էլիբեգովա. Դասակի հրամանատարն ասեց երկու պարզ ճշմարտություն
- Զինծառայողներից 14-ը հայտնաբերվել են մահճակալներին, ենթադրվում է, որ ծխահարված են եղել. ՓԾ գնդապետ
- Բաբայան. Իշխանության բոլոր վարձկաններին նախազգուշացնում եմ՝ հանդիսանում եմ դասակի հրամանատարի փաստաբանը
- Հանրային պաշտպանի գրասենյակը հանձնառու է անվճար իրավաբանական օգնություն տրամադրել հրդեհի հետևանքով տուժած զինծառայողներին
- Բյուրականի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում կկատարվի հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների
- Զինվորներից մեկը «Ուրալ»-ով փորձել է քանդել հրդեհվող տան պատը՝ համածառայակիցներին փրկելու համար. ՔԿ
- Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնում զոհված զինծառայողների ընտանիքներին
- Դասակի հրամանատար. Բանակի թուլացումը, բառդակը գալիս է բոլորից՝ Գլխավոր շտաբի պետ, նախարար, վարչապետ
- Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է ՊՆ N զորամասում բռնկված հրդեհի կապակցությամբ
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն իր ցավակցությունն է հայտնել հրդեհից զինծառայողների ողբերգական մահվան կապակցությամբ
- Պաշտոնից ազատվել է նաև ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության պետը. Սուրեն Պապիկյան
- Էդիկ Բաղդասարյան. Սա երկրորդ դեպքն է, երբ զինվորները վառվում են իրենց կացարաններում
- Ինքնապաշտպանական բնազդով 5 լիտրանոց բենզինով տարան շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ. Նիկոլ Փաշինյան
- Դատախազությունը՝ 15 զինծառայողի մահվան պատճառ դարձած դեպքի մասին
- Հրդեհները չեն կանխվում ծառայողական քննություններով ու շրջաբերականներով
- Ռուբեն Վարդանյանը ցավակցել է հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին
- Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնում զինվորների մահվան պատճառ դարձած հրդեհից
- ՊՆ զորամասի կացարանում հրդեհ է բռնկվել. զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը գնահատվում է ծանր. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան