Քրիստինե Գրիգորյանի լիազորությունները դադարեցված են
ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի լիազորությունները դադարեցվել են։ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Հակոբ Արշակյանը հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ.
«Հիմք ընդունելով Մարդու իրավունքների պաշտպանի հրաժարականի մասին դիմումները, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 193-րդ հոդվածի 5-րդ մասով և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով՝ վաղաժամկետ դադարած համարել Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի լիազորությունները»։
Հիշեցնենք՝ նախօրեին ՄԻՊ աշխատակազմից հայտնել էին, որ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ սույն թվականի հունվարի 23-ին օրենսդրությամբ սահմանված կարգով հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով։
Հիշեցնենք, որ ուղիղ մեկ տարի առաջ՝ 2022 թ. հունվարի 24-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Քրիստիննե Գրիգորյանն ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպան։ Ազգային ժողովի 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 68-ը՝ միայն ՔՊ-ականները։
Հարակից հրապարակումներ`
- Ղազինյան. Նա ահռելի մեծ վնաս հասցրեց Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հեղինակությանը
- Քրիստիննե Գրիգորյանը չի փոշմանել
- «Հրապարակ». Ստացվում է՝ մեկ շաբաթ ՄԻՊ գրասենյակը դե ֆակտո ղեկավար չի ունենալու. Ուր է գնալու Քրիստինե Գրիգորյանը
- ՄԻՊ-ը հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան