Այովա նահանգի դպրոցում հրաձգության հետևանքով երկու աշակերտ է զոհվել
ԱՄՆ-ի դպրոցներից մեկում առնվազն երկու աշակերտ է մահացել: Հրաձգությունը տեղի է ունեցել Այովա նահանգի Des Moines դպրոցում։ Այս մասին գրում է «Գազետա ռու»-ն՝ հղում անելով քաղաքային ոստիկանության վարչության ներկայացուցչի հայտարարությանը։
«Հիվանդանոցում երկու հոգի մահացել են, երկուսն էլ դպրոցի սաներ են եղել: Երրորդ տուժածը դպրոցի աշխատող էր, որը ծանր վիճակում է, շուտով կվիրահատեն նրան»,-ասել է ոստիկանը։
Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել հարձակման մեջ կասկածվող բոլոր երեք անձանց, սակայն նրանց դեռ մեղադրանք չի առաջադրվել։ Մանրամասներ չեն հաղորդվում։ Հարձակումը, ըստ իրավապահների, ծրագրված է էեղել։
CNN-ի տվյալներով՝ տարեսկզբից ԱՄՆ-ում արդեն առնվազն 36 զանգվածային հրաձգություն է տեղի ունեցել։ Հաշվարկվել են միայն այն դեպքերը, երբ չորս և ավելի մարդ վիրավորվել կամ զոհվել է՝ չհաշված կրակողին։
Հարակից հրապարակումներ`
- 2023 թ. առաջին 18 օրվա ընթացքում ԱՄՆ-ում երեսուներորդ զանգվածային հրաձգության դեպքն է գրանցվում
- Առնվազն 10 մարդ է զոհվել Վիրջինիայի Walmart խանութներից մեկում հրաձգության հետևանքով
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները