Թուրքիայում ռուսներին մերժում են կեցության թույլտվության համար
Անցյալ տարվա դեկտեմբերի 26-ից սկսած Թուրքիա այցելած ՌԴ քաղաքացիներին չեն տրամադրում կեցության իրավունք: Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով ռուսական մամուլին:
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ օրեր առաջ Եկատերինա անունով ներկայացած մի ռուս կին հայտնել է, որ իր ամուսնու հետ ցանկացել է Թուրքիայում մնալ, ընդ որում նշել է, որ իրենց ասվել է, թե ցանկացած տեսակի փաստաթուղթ ներկայացնելու դեպքում էլ, միևնույն է, չեն կարող մնալ։ Թուրքիայի ԱԳՆ-ից դեռ դեպքի առթիվ որևէ մեկնաբանություն չի տրվել։
Նշվում է, որ կարճատև կեցության դեպքում անձն իրավունք ունի մեկ տարի մնալ, ինչպես նաև դուրս գալ երկրից, երեխաներին տանել տեղական դպրոց, բացել բանկային հաշիվ և այլն։ Ուկրաինական ճգնաժամից ի վեր՝ Թուրքիայում ժամանակավոր կեցության թույլտվություն է ստացել մոտ 153 հազար Ռուսաստանի քաղաքացի։