«Ժողովուրդ». Քննչական կոմիտեն Պաշտպանության նախարարությունից կոնկրետ փաստաթղթեր է առգրավել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող կացարանում 15 զինծառայողի մահվան գործով ՀՀ քննչական կոմիտեն Պաշտպանության նախարարությունից կոնկրետ փաստաթղթեր է առգրավել:
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Քննչական կոմիտեն վերցրել է այն հրամանը, որտեղ նշված է եղել զինծառայողների՝ կացարաններում հակահրդեհային անվտանգության կանոնները պահպանելու մասին:
Հիմա ՔԿ-ն շղթայով գնում է առաջ՝ հասկանալու համար՝ եթե Պաշտպանության նախարարությունը համապատասխան հրահանգ է տվել, որից հետո զորամասի շտաբի պետը ՊՆ-ի համապատասխան հրահանգի մասին տեղյակ է պահել զորամասի ղեկավար կազմին, որպեսզի ապահովվեն հակահրդեհային կանոնները, ապա ովքե՞ր չեն կատարել համապատասխան հրահանգը: Նկատենք՝ դեպքից անցել է 4 օր, սակայն մինչ օրս դեռևս գործով մեղադրյալ չկա, միայն հարցաքննվածներ են։
Հիշեցնենք, որ 2023թ. hունվարի 19-ին՝ ժամը 01։30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում տեղի ունեցած հրդեհի, դրա հետևանքով նույն վաշտի 15 զինծառայողների մահվան, մի քանի զինծառայողների՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քաղհասարակությունը, ընդդիմությունը չեն հավատում իշխանության առաջադրած վարկածին, հատկապես՝ դեպքի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի տպավորիչ շարադրանքից հետո»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան