Australian Open. Խաչանովը կիսաեզրափակչում է
Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ։
¼ եզրափակչում նրա մրցակիցն էր ամերիկացի Սեբաստիան Կորդան, որը ձեռքի վնասվածքի պատճառով ժամանակից շուտ ավարտել է հանդիպումը։ Ամերիկացին 3-րդ սեթում հրաժարվել է պայքարից 7:6 (7:5), 6:3, 3:0 հաշվով՝ հօգուտ Խաչանովի։ Նրանք կորտում անցկացրել են 1 ժամ 52 րոպե։
Կիսաեզրափակիչում Խաչանովը կհանդիպի Ստեֆանոս Ցիցիպաս-Իրժի Լեգեչկա հանդիպման հաղթողի հետ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան