Դենիս Մացուևի համերգը Վիեննայում չեղարկվել է Պուտինին աջակցության պատճառով
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում չեղարկվել է ռուս հանրահայտ դաշնակահար Դենիս Մացուևի համերգը։ Նման որոշում է կայացրել Konzerthaus համերգասրահի ղեկավարությունը՝ երաժշտի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին աջակցության պատճառով։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, ռուս դաշնակահարի փոխարեն նվագելու է ֆրանսիացի երաժիշտ Ալեքսանդր Կանտորովը։
Մացուևի համերգը չեղարկելու պահանջով խնդրագիրը համացանցում հավաքել է ընդամենը 1000 ստորագրություն։ Սակայն Konzerthaus համերգասրահի տնօրինությունը բավարար է համարել։
Դաշնակահար Դենիս Մացուևը բազմիցս աջակցության խոսքերով է հայտնել Ռուսաստանի իշխանություններին և Վլադիմիր Պուտինին։ Երաժիշտը հրապարակայնորեն չի արտահայտել իր վերաբերմունքը Ուկրաինայում հատուկ գործողության վերաբերյալ։
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 24-րդ փառատոնի նախաձեռնությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա ականավոր վիրտուոզ դաշնակահար Դենիս Մացուևի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի սպասված համերգը