«Ինձ համար զարմանալի չի, որ Արմինկայի կլիպի ձկնիկը պետության երկրորդ դեմք դառնալուց հետո էնքան ա նագլիացել...»
Ֆեյսբուքյան օգտատեր Գևորգ Բարսեղյանն իր էջում հրապարակել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ հունվարի 23-ին ԱԺ-ում ճեպազրույցից մի հատված ու գրել.
«Ինձ համար զարմանալի չի, որ Արմինկայի կլիպի ձկնիկը պետության երկրորդ դեմք դառնալուց հետո էնքան ա նագլիացել, որ ասում ա, թե մեր բոլորի տեսած ողբերգական դեպքի վայր դարձած կացարանը ամեն ինչով ապահովված տուն էր։
Ինձ զարմացնում ա, որ.
1. Ինքը 5-6 լրագրողի հետ «դու»-ով ա խոսում, ու իրենց բոլորի համար դա օկ ա, ոչ ոք հարգալից դիմելաձև չի պահանջում։
2. Ցինիկաբար մեջքով շրջվում ա իր համար անցանկալի լրագրողին, մյուս լրագրողները, փոխանակ հարգանք պահանջեն, ավելի ոգևորված են հարցեր տալիս, որովհետև մրցակցությունը պակասեց։
3. Ձեռքով հպվում ա կին լրագրողին, ծաղրելով փորձում առաջ քաշել դեպի իր կանգնած տեղը, բոլորը ուլի պես շարունակում են ինքնամոռաց հարցեր տալ։
4. Լրագրողին ասում ա. «քո սեփականատերը», մյուս լրագրողները, փոխանակ գործընկերական սոլիդարությունից ելնելով նկատողություն անեն, հանրայնացնեն այդ իսկապես սկանդալային դեպքը՝ հետագա կրկնությունը բացառելու համար, բորենու նման էս սրիկայի բերանը մտած հարցեր են տալիս, որ մի 6-20 հատ լայք հավաքեն»։