Օպերայի և բալետի թատրոնի կոնցերտմայստեր Ելենա Վարդազարյանը միջազգային մրցույթում արժանացել է մրցանակների
Հունվարի 11-22-ը Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական ակադեմիական թատրոնում կայացել է Հիբլա Գերզմավայի վոկալիստների և կոնցերտմայստերների առաջին միջազգային մրցույթը:
Հայաստանից միակ մասնակիցը Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կոնցերտմայստեր Ելենա Վարդազարյանն էր, ով արժանացել է երրորդ մրցանակի և Ռուսաստանի դաշնակահար-կոնցերտմայստերների միության կողմից հատուկ մրցանակի:
Հիբլա Գերզմավայի վոկալիստների և կոնցերտմայստերների առաջին միջազգային մրցույթի փակման արարողությունը, մրցանակների, դիպլոմների հանձնումը, ինչպես նաև հանդիսատեսի մրցանակը և այլ մրցանակներ տեղի կունենան 2023 թվականի հունվարի 22-ին Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական ակադեմիական թատրոնում։
classicalmusicnews.ru-ի հաղորդմամբ, Հիբլա Գերզմավայի վոկալիստների և կոնցերտմայստերների առաջին միջազգային մրցույթին մասնակցել են շուրջ 60 վոկալիստներ ու դաշնակահարներ։ Ընդհանուր առմամբ, մրցույթը ստացել է շուրջ 800 հայտ 38 երկրներից։
Մրցույթի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է ավելի քան 6,5 միլիոն ռուբլի։