Հազի անորակ օշարակի պատճառով մահացել է 300 մարդ, հիմնականում երեխաներ. ԱՀԿ
Երեք երկրներից գրեթե 300 մարդ մահացել է անորոկ հազի օշարակի պատճառով: Այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։
ԱՀԿ-ի տվյալներով՝ մահացածների մեծ մասը մինչև հինգ տարեկան երեխաներ են։
«Վերջին չորս ամիսների ընթացքում երկրները հայտնել են երեխաների համար նախատեսված հաստատված կամ ենթադրյալ աղտոտվածությամբ հազի օշարակների վաճառքի մի քանի դեպքերի մասին։ Օշարակները վաճառվել են առանց դեղատոմսի և դրանց մեջ բարձր է եղել դիէթիլեն գլիկոլի (DEG) և էթիլեն գլիկոլի (EG) պարունակությունը»,- «Իզվեստիա»-ի փոխացնմամբ, ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այս միացությունները թունավոր քիմիական նյութեր են, և կարող են մարդկանց համար ճակատագրական լինել նույնիսկ փոքր քանակությամբ ընդունելու դեպքում:
ԱՀԿ-ն կոչ է արել բժշկական ապրանքների մատակարարմամբ զբաղվող ընկերություններին անհապաղ և համակարգված գործողություններ ձեռնարկել այս դեպքերը կանխարգելելու համար։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ին Ուզբեկստանում 18 երեխա է մահացել «Դոկ-1 Մաքս» դեղամիջոցն ընդունելուց հետո։ Մահացած երեխաները, նախքան ստացիոնար բուժում անցնելը, այս դեղը օգտագործել են տանը 2-7 օր, օրական 3-4 անգամ, ինչը գերազանցում է երեխաների համար դեղամիջոցի ստանդարտ դոզան: Ծնողները դեղը տվել են իրենց երեխաներին առանց բժշկի նշանակման: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Հարակից հրապարակումներ`
- Ուզբեկստանում մրսածության դեմ դեղամիջոցից 18 երեխայի մահվան փաստով քրգործ է հարուցվել
- Ուզբեկստանում պարացետամոլի չարաշահման պատճառով 18 երեխա է մահացել