Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Աշոտ Զոհրաբյանը
Մահացել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Աշոտ Զոհրաբյանը։
Աշոտ Զոհրաբյանը ծնվել է 1945 թվականի հունվարի 29-ին, Երևանում։ 1967-1972 թվականներին սովորել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` Գրիգոր Եղիազարյանի ստեղծագործական դասարանում։ Այնուհետև դասավանդել է կոնսերվատորիայում` նախ որպես գործիքների և երաժշտության տեսության դասախոս, ապա կոմպոզիցիայի պրոֆեսոր։ Նրա երաժշտությունը կատարվել է աշխարհի տարբեր երկրներում՝ Ռուսաստանում, Ադրբեջանում, Ուկրաինայում, Բելառուսում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Թուրքիայում, ԱՄՆ-ում։
Հեղինակ է կամերային, գործիքային, վոկալ-գործիքային ստեղծագործությունների:
Ստացել է ԵՊԿ պրոֆեսորի գիտական աստիճան: 2012 թ. արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման: Կամերային ստեղծագործությունների համար արժանացել է Արամ Խաչատրյանի անվան մրցանակի: Համաշխարհային Հայկական կոնգրեսի մրցանակաբաշխության դափնեկիր է: 2017 թ․ պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան