Բեռլինի կինոփառատոնը հայտարարել է մրցութային ծրագիրը
Բեռլինի միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները հայտարարել են 2023 թվականի ծրագիրը։ Այն հրապարակված է կինոփառատոնի կայքում։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, ցանկում ներառված է 18 նախագիծ։ Դրանց թվում է «Քո անունը» ֆիլմի ռեժիսոր Մակոտո Շինկայի «Սուզումեն փակում է դռները» անիմեն։
Ծրագրում ներառված էին նաև Քրիստիան Պետցոլդի Roter Himmel («Կարմիր երկինք»), Ֆիլիպ Գարելի Le grand chariot («Մեծ կառքը»), Էմիլի Աթտեֆի «Մի օր մենք ամեն ինչ կպատմենք միմյանց» և այլ նկարներ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բեռլինալեի ծրագրում ընդգրկվել է ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովի սան Մալիկա Մուսաևայի «Թռչունը վանդակ է փնտրում» ֆիլմը։ Ժապավենը կներկայացվի Encounters բաժնում։
Բեռլինի 73-րդ կինոփառատոնը տեղի կունենա փետրվարի 16-26-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան