Գեորգի Ավետիսյան. Ներկայացրել եմ պաշտոնից ազատման դիմում
ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է հրաժարականի մասին։
«Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ ներկայացրել պաշտոնից ազատման դիմում։ Ինչ եմ արել ոլորտի համար թող գնահատականը տան մասնագետներն ու հանրություն, ինչ չեմ հասցրել անել, կարծում եմ ինձանից հետո եկողները կանեն։
Որոշումն իմն է և ավելացնելու բան չունեմ։
Ինչով եմ զբաղվելու, ժամանակը ցույց կտա։
Հ.Գ. Խնդրում եմ լրագրողներին այս գրածով բավարարվել»,-մասնավորապես գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա