Էմմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է Արա Թորանյանին և Մուրադ Փափազյանին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյյան պալատում երեկ հյուրընկալել է ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահներ Արա Թորանյանին և Մուրադ Փափազյանին՝ քննարկելու դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղում տիրող դրամատիկ իրավիճակը և սպառնալիքները, որոնք ազդում են երկրի վրա, ինչպես նաև Հայաստանի տարածքային ամբողջականությունը.
ՀՅԴ-ից հայտնում են, որ հայ գործիչները հանդիպումից հետո կիսվել են իրենց տպավորություններով․ նրանք շնորհակալություն են հայտնել Էմանուել Մակրոնին։
Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանը Ֆրանսիայի նախագահին հայտնել են 1915 թվականի ցեղասպանությունը վերապրածների ժառանգների, Թուրքիայի կողմից դեռևս ժխտվող 500.000 հայազգի ֆրանսիացիների մտահոգությունը իրենց սերունդների անվտանգության վերաբերյալ։
Նրանք, մասնավորապես, Մակրոնի ուշադրությունը հրավիրել են Լեռնային Ղարաբաղում հայության առջև ծառացած հումանիտար աղետի վրա և հույս հայտնել, որ այս ծայրահեղ պահին Ֆրանսիան օգնության կցուցաբերի արցախահայությանը։
CCAF-ի համանախագահները ողջունել են Էմանուել Մակրոնի կողմից իրենց նկատմամբ ցուցաբերված ուշադրությունը և հույս հայտնել, որ Ֆրանսիան ավելի ակտիվ դեր կխաղա Լեռնային Ղարաբաղի բնակչության պաշտպանության գործում, որին ներկայումս սպառնում է էթնիկ զտումները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականությունը պահպանելու հարցում։
«Զավեշտն այն է, որ Մուրադ Փափազյանի պես ազգային գործիչը, ով պարբերաբար Ֆրանսիայի նախագահի պատվավոր հյուրն է դառնում՝ համազգային հարցեր քննարկելու, հայ ժողովրդի ճակատագրին վերաբերող կենսական նշանակության խնդիրներ բարձրացնելու առաքելությամբ, ՀՀ իշխանություններն արգելել են նրա մուտքը Հայաստան։ Սա ոչ թե աբսուրդի, այլ լուրջ մտորումների ժանրից է»,-նշում են կուսակցությունից։
Հարակից հրապարակումներ`
- Մենք պայքարելու ենք, որ Հայաստանը ազատվի այս ռեժիմից. Մուրադ Փափազյան
- Իրավական բոլոր միջոցներով պայքարելու եմ Հայաստան վերադառնալու իրավունքս վերականգնելու համար. Մուրադ Փափազյան
- Հայ պաշտոնյաները կեղծում են պատճառը, որով արգելվել է Փափազյանի մուտքը Հայաստան. Հարութ Սասունյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան