«Ադրբեջանի ԳԱԱ-ն կարծես նոր հանձնարարություն է ստացել «կատարելագործել» Հայաստանի և Արցախի պատմությունը կեղծելու գործընթացը»
ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիան կարծես նոր հանձնարարություն է ստացել «կատարելագործել» Հայաստանի և Արցախի պատմությունը կեղծելու գործընթացը՝ հայերի դեմ նոր ցեղասպանությունն արդարացնելու և տարածքների բռնագրավման հիմնավորման նպատակով։ Հայկական տարածքները և էթնոցիդը, ինչպես նաև Ռուսաստանի զինված ուժերի հեռացումն Արցախի և Հայաստանի Հանրապետություններից` դարձել են Ադրբեջանի ռազմավարական հաջորդ թիրախները:
Դա փորձելու են անել նաև հայ ժողովրդի պատմության տոտալ կեղծումներով:
ԳԱԱ նախագահության նիստում Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Իսա Հաբիբբեյլին հայտարարել է, որ «...Արևմտյան Ադրբեջան (ի նկատի ունի Հայաստանը) վերադառնալու հայեցակարգն արտացոլում է անկախ Ադրբեջանի Հանրապետության ռազմավարությունը։ Այս հայեցակարգը «խաղաղության հայեցակարգ» է, իսկ Ադրբեջանի պնդումները բացառապես «մշակութային» են։ Այս հայեցակարգը կլինի այսպես կոչված «Մեծ վերադարձի» երկրորդ ծրագիրը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան