Զելենսկին արգելել է պաշտոնյաներին լքել Ուկրաինան
Ուկրաինայի իշխանություններն արգելել են մի շարք պաշտոնյաների և իրավապահների արտասահման մեկնել առանց պաշտոնական նպատակների։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին ասել է Վլադիմիր Զելենսկին։
Նա հայտնել է, որ մի քանի կարևոր հրամանագրեր է ստորագրել, որոնք վերաբերում են պաշտոնյաների արտասահման մեկնելուն։
«Արգելքը վերաբերում է կենտրոնական իշխանության և տեղական ինքնակառավարման տարբեր մակարդակների բոլոր քաղաքացիական ծառայողներին: Արտերկիր մեկնելն արգելված է նաև իրավապահներին, պատգամավորներին, դատախազներին և բոլոր նրանց, որոնք կարող են աշխատել պետության համար: Եթե հիմա ուզում են հանգստանալ, պետական ծառայությունից դուրս են հանգստանալու։ Պաշտոնյաներն այլևս չեն կարող մեկնել արտերկիր հանգստի կամ որևէ այլ ոչ պետական նպատակով»,- ասել է Զելենսկին իր տեսաուղերձում։
Նա հավելել է, որ հինգ օրվա ընթացքում Նախարարների կաբինետը պետք է մշակի պաշտոնյաների համար սահմանը հատելու այնպիսի ընթացակարգ, որ միակ հիմքը երկրից դուրս գալու լինի միայն ծառայողական գործուղումը։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին