Ադրբեջանի թշնամանքը նույնն է Հայաստանի և Արցախի նկատմամբ. Արման Թաթոյան
Հունվարի 23-ին Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի և Հայկական Կարիտասի համագործակցության շրջանակներում տեղի է ունեցել Արցախում և Հայաստանում հումանիտար ճգնաժամի ռիսկերի վերաբերյալ կլոր սեղան – քննարկում միջազգային հարթակներում շահերի պաշտպանության հնարավորութունների վերաբերյալ՝ շուրջ 20 կառույցի ներկայացուցիչների մասնակցությամբ։
«Թաթոյան» հիմնադրամից հայտնում են, որ կլոր սեղանի նպատակն է միջազգային ցանցերի մաս կազմող տեղական հասարակական կազմակերպություններին և համահայկական կառույցներին ներկայացնել ադրբեջանական ագրեսիայի և Բերձորի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած իրավիճակը՝ մարդու իրավունքների և հումանիտար տեսանկյուններից, ինչպես նաև քննարկել շահերի պաշտպանության և համատեղ գործողությունների հնարավորությունները։
Կլոր սեղանի շրջանակներում Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը ներկայացրել է ՀՀ Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ համայնքներում 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական լայնածավալ զինված հարձակումներից հետո փաստահավաք առաքելությունների արդյունքները։ Մասնավորապես, արձանագրվել է, որ ադրբեջանական ներխուժումների արդյունքում ՀՀ սահմանային բնակիչները չեն կարողանում օգտվել արոտավայրերից, խոտհարքներից, վարելահողերից, որի արդյունքում առաջ են եկել սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ:
Վտանգված են մարդկանց կյանքն ու առողջությունը՝ ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ, իսկ մի շարք գյուղերում նաև հենց գյուղերի տարածքներում անօրինական ներկայության, կրակոցների պատճառով: Ադրբեջանական զինված ծառայողներն անօրինական ներկա են նաև համայնքների միջև ճանապարհներին: Այս ամենի արդյունքում խաթարված է մարդկանց բնականոն կյանքն ամբողջությամբ։
«Մեր առաջնային նպատակը պետք է լինի ադրբեջանական զինված ծառայողներին հեռացնելը ոչ միայն մեր օկուպացված տարածքներից, այլ նաև 2020 թվականի պատերազմից հետո մեր գյուղերի ու ճանապարհների մոտ գտնվող տեղայակումներից»,- շեշտել է Արման Թաթոյանը, միաժամանակ ընդգծելով, որ Ադրբեջանի թշնամանքը նույնն է Հայաստանի և Արցախի նկատմամբ:
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է Արցախի բնակչության կյանքի ճանապարհի՝ Բերձորի (Լաչին) միջանցքի շրջափակման հետևանքները։ Ըստ Գեղամ Ստեփանյանի՝ «Էկոակտիվիստների» կողմից, բայց իրականում ադրբեջանական կառավարության կազմակերպմամբ ճանապարհը փակելուց հետո քաղաքացիական բնակչության՝ 120,000 մարդու կյանք Արցախում ուղղակի դարձել է անհնար:
Ադրբեջանական իշխանություններն դադարեցրել են գազամատակարարումը, նրանք թույլ չեն տալիս վերանորոգել էլեկտրական մալուխները, արդեն ունեցել են փորձ կտրելու ինտերնետային մալուխները: Այս ամենի հետևանքով Արցախում չեն գործում դպրոցներն ու մանկապարտեզները, հասանելի չեն ատամնաբուժական ծառայություններ, այլ բժշկական ծառայությունների հասանելիությունը խիստ սահմանափակ է, խիստ սահմանափակված է դեղերի հասանելիությունը: Արցախի մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է նաև այլ մանրամասներ:
Մասնակիցները կարևորել են ջանքերի մեկտեղումը մարդու իրավունքների ադրբեջանական խախտումներն աշխարհին ներկայացնելու հարցում։
Միջոցառմանը նախանշվել են ազգային մակարդակում և միջազգային հարթակներում շահերի պաշտպանության, մարդու իրավունքների պաշտպանության և մարդասիրական խնդիրների հաղթահարման միասնական ռազմավարության և համատեղ գործողությունների հնարավորությունների իրականացման ուղղությունները:
Հարակից հրապարակումներ`
- Անընդունելի է միջազգային հանրության կողմից ցուցաբերած անգործունյա վերաբերմունքը․ ԱՀ ՄԻՊ
- Թաթոյան. Առանց ադրբեջանական իշխանությունների հատուկ թույլտվության «էկոակտիվիստները» չէին կարող հասնել Լաչինի միջանցք
- ՄԻՊ. Էթնիկ ատելության հիմքով հայ երեխաների կանխամտածված թիրախավորման փաստ է
- Ադրբեջանցի «էկոակտիվիստ» գործակալները Ստեփանակերտ վերադարձող 19 երեխայի նկատմամբ կատարել են երեխաներին ահաբեկող գործողություններ. Թաթոյան
- Ադրբեջանցիները ներխուժել են արցախցի երեխաներին տեղափոխող մեքենան. երեխաներից մեկն ուշաթափվել է. Արցախի ՄԻՊ
- Մի հատ լսե´ք, իմացե´ք, թե էդ մարդիկ Ադրբեջանում ոնց են պատկերացնում Հայաստանի ապագան․ Թաթոյան
- Այս ամենից պետք է դասեր քաղել. Թաթոյան
- Ալիևը կեղծ փաստերով փորձում է ստեղծել նաև ռազմական ագրեսիայի արհեստական հիմքեր Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Թաթոյան
- Հայաստանի ու Արցախի ՄԻՊ-երը հրապարակել են Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ թարմացված արտահերթ զեկույց
- 120.000-ից ավելի մարդ ենթարկվում է էթնիկ զտումների՝ հայրենի բնակավայրերը լքելուն պարտադրելու նպատակով. «Թաթոյան» հիմնադրամ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին