Թուրքիայի քաղաքացիների ավելի քան 90%-ը չի աջակցել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն
Թուրքիայի քաղաքացիների ավելի քան 90%-ը դեմ է արտահայտվել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը: «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին ասվում է թուրքական պետական Anadolu գործակալության ուսումնասիրության մեջ, որը նախատեսում է այդ արդյունքները ներկայացնել շվեդական իշխանություններին։
Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել նախորդ տարվա մայիսին, որը Անկարան դեռ պետք է վավերացնի։ Երկրների միջև հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ Շվեդիայում Թուրքիայում արգելված PKK-ի կողմնակիցները գործողություններ իրականացրին, ինչպես նաև Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան դիմաց ուլտրաաջ ակտիվիստների կողմից Ղուրանն այրեցին։ Անկարան ավելի ուշ հայտարարեց, որ Շվեդիան չպետք է հույս դնի Թուրքիայի աջակցության վրա ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հայտի համար:
Anadolu-ն հետազոտությունն արել է Twitter-ի իրենց էջում։ Օգտատերերին խնդրել են պատասխանել հարցին.«Աջակցո՞ւմ եք ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցութանը:
Գործակալության տվյալներով՝ հետազոտության մասնակիցների 92,5%-ը դեմ է եղել սկանդինավյան երկրի՝ դաշինքին միանալուն։ Հետազոտությանը մասնակցել է 50155 մարդ: Արդյունքները կներկայացվեն Շվեդիայի իշխանություններին։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում իսլամիստները փորձել են ներխուժել Շվեդիայի հյուպատոսարան
- Էրդողանը Թուրքիայի կառավարության հետ կքննարկի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը
- Այլևս իմաստ չկա. Չեղարկվել է Շվեդիայի պաշտպանության նախարարի այցը Թուրքիա
- Թուրքիան պայմաններ է դնում Շվեդիայի առաջ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար
- Էրդողանին «թիրախավորելու» համար Թուրքիայի ԱԳՆ-ն իր վրդովմունքն է արտահայտել, Շվեդիայի արտակարգ ու լիազոր դեսպանը կանչվել է ԱԳՆ
- Թուրքիայի արտգործնախարարը զգուշացրել է Շվեդիային, որ Անկարան չի աջակցի նրա՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը