Լուկաշենկոն հայտնել է, թե Կիևը Մինսկին առաջարկում է չհարձակման պայմանագիր կնքել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան առաջարկում է չհարձակման պայմանագիր կնքել՝ միաժամանակ շարունակելով իրենց մոտ զինյալներին վարժեցնել, որոնք պոտենցիալ վտանգ են ներկայացնում Բելառուսի ազգային անվտանգության համար։ Նրա խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը:
«Ես չգիտեմ, թե ինչու են ուկրաինացիները դա անում: Մի կողմից նրանք մեզ խնդրում են, որ ոչ մի դեպքում չկռվենք Ուկրաինայի հետ, որպեսզի մեր զորքերն այնտեղ չտեղաշարժվեն: Նրանք առաջարկում են ստորագրել չհարձակման պայմանագիր: Մյուս կողմից նրանք պատրաստում են այդ դղրդացող շաղախը և զինում են նրանց»,- երեքշաբթի ասել է Լուկաշենկոն՝ երկրում սոցիալ-քաղաքական իրավիճակին և հանցավորության վիճակին նվիրված հանդիպմանը։ Նրա խոսքերը հրապարակել է BelTA գործակալությունը:
Հարակից հրապարակումներ`
- Բելառուսում մայիսի 18-ին տեղի կունենա ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի արտագնա նիստը
- Բելառուսի և Թուրքիայի ներկայացուցիչները քննարկել են ռազմական համագործակցության հարցեր
- Բելառուս փաստաբան Դանիլևիչը մեղադրում են ծայրահեղական գործունեություններին նպաստելու մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները