Կարեն Խաչանովը՝ Արցախին ուղղված ուղերձների մասին
«Մեծ սաղավարտի» մրցաշարի կրկնակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ Եվգենի Կաֆելնիկովը նշել է հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովի` Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակչում ամերիկացի Սեբաստիան Կորդայի նկատմամբ հաղթանակի հիմնական պատճառները։
Հիշեցնենք, որ Australian Open-ի ¼ եզրափակչում Խաչանովի մրցակիցն էր ամերիկացի Սեբաստիան Կորդան, որը ձեռքի վնասվածքի պատճառով ժամանակից շուտ ավարտել է հանդիպումը։ Ամերիկացին 3-րդ սեթում հրաժարվել է պայքարից 7:6 (7:5), 6:3, 3:0 հաշվով՝ հօգուտ Խաչանովի։ Նրանք կորտում անցկացրել են 1 ժամ 52 րոպե։
«Հաղթել է ցանկության և ֆիզիկական պատրաստվածության հաշվին։ Կորդան հոգնել էր, թարմ էներգիա չկար։ Բայց Կարենի մոտ ամեն ինչ կարգին էր:
Հաճելի է դիտել այսպիսի Խաչանովի խաղը։ Խաղում է, ձգտում է: Դա հաճույք է պատճառում և ուրախացնում երկրպագուներին»,- ասել է Կաֆելնիկովը «Чемпионата»-ի թղթակցի հետ զրույցում:
«Ինչպե՞ս կարողացանք հասնել դրան: Կայունություն (ժպտում է): Ես կասեի, որ ամեն ինչ մանրուքների մեջ է: Գիտեք, այդ բոլոր մանրուքները, որոնք հավաքում ենք, որպեսզի քայլ առաջ անենք և նպատակներին հասնենք: Ես US Open-ում առաջին անգամ դուրս եկա կիսաեզրափակիչ և դա ինձ լրացուցիչ վստահություն տվեց, որ կարող եմ ցույց տալ, թե ինչ մակարդակի վրա եմ և ինչի եմ ընդունակ իմ լավագույն մարզավիճակում, որքան կայուն կարող եմ լինել: Այս ամենը միասին բերեց ինձ այնտեղ, որտեղ ես հիմա եմ»,- հետխաղյա մամուլի ասուլիսում ասել է Կարեն Խաչանովը։
Խնդրանքին՝ բացատրել Ադրբեջանի շրջափակման մեջ գտնվող Արցախի Հանրապետությանը հասցեագրված «Ուժեղ մնա՛, Արցախ» իր խոսքեր, Խաչանովն ասել է.
«Ես բազմիցս ասել եմ, որ հայկական արմատներ ունեմ՝ հայրիկի, պապիկի, նույնիսկ մայրիկի կողմից: Ես կիսով չափ հայ եմ։ Անկեղծ ասած, ես չեմ ուզում ավելի մանրամասնել: Ես ուղղակի ուզում էի ուժ ու աջակցություն հայտնել իմ ժողովրդին։ Այսքանը»:
«Чемпионат»-ին կողմից տրված հարցերից մի քանիսը ներկայացնում ենք ստորև.
-Դուք ստանո՞ւմ եք մարդկանց արձագանքները: Գիտեմ՝ նամակ է եղել Ադրբեջանի ֆեդերացիայից...
-Ես դրա մասին ոչինչ չեմ լսել:
-Պարզապես հստակություն լինելու համար. ձեզ չե՞ն ասել տեսախցիկի վրա ոչինչ չգրեք:
- Դեռ ոչ։
- Պատմեք մեզ Հայաստան կատարած ձեր ուղևորությունների մասին:
- Ես այնտեղ շատ անգամ եմ եղել։ Այնտեղ ունեմ հարազատներ, ընտանիքի անդամներ։ Երբ պատանի էի, երկար տարիներ այնտեղ չէի գնացել: Դուք գիտեք մեր ծանրաբեռնված գրաֆիկը։ Ես իսկապես ժամանակ չէի գտնում: Բայց 2021 թվականի նոյեմբերին կնոջս ու տղայիս հետ որոշեցինք փոխել արձակուրդը։ 10-12 օրով գնացինք այնտեղ։ Միայն Երևանով չենք սահմանափակվել, ճամփորդել ենք ամբողջ երկրով մեկ: Ստացվեց հիանալի էքսկուրսիա տեսարժան վայրերով: Այցելել են վանքեր, տարբեր վայրեր։
Եվ վերջում վարպետության դասի պես մի բան անցկացրեցի։ Ես զարմացա, թե ինչքան շատ երեխա, մարդ եկավ։ Այդ ամենը նույնիսկ նախապես կազմակերպված չէր։ Ամեն ինչ տեղի ունեցավ այն օրը, երբ հայտարարվեց։ Եվ մարդիկ եկան ամբողջ երկրից։ 300-400 երեխա կար։ Ես տպավորված էի, թե ինչքան էին ուզում ինձ տեսնել։ Շատ հաճելի զգացողություն»։
Australian Open կիսաեզրափակիչում Խաչանովը կհանդիպի Ստեֆանոս Ցիցիպաս-Իրժի Լեգեչկա հանդիպման հաղթողի հետ։
Հարակից հրապարակումներ`
- Australian Open. Խաչանովը կիսաեզրափակչում է
- Ադրբեջանը պահանջել է պատժել Կարեն Խաչանովին՝ Արցախին աջակցելու համար
- Կարեն Խաչանով. «Արցախ, դիմացիր»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան