«Հրապարակ». Սեյրան Օհանյանի մասով խորհրդարան է ներկայացվել կիսատ միջնորդագիր. Գլխավոր դատախազությունը շտապել է
«Հրապարակ» թերթը գրում է.
«Գլխավոր դատախազությունն այնքան է շտապել բանակում տեղի ունեցած ողբերգական վթարի թեման շեղելու հարցում, որ Սեյրան Օհանյանի մասով խորհրդարան է ներկայացրել կիսատ միջնորդագիր։ Միջնորդագրերից պարզվել է, որ հանրությանը ոչ հայտնի գործեր են դրանք։ Արծվիկ Մինասյանը ներկայացրեց դրանք. «Միջնորդությունն ամբողջական չի հասել, դատախազությունը 3 միջնորդության մասին էր խոսում, մեզ երկուսն է ուղարկվել, որը հիմա փաստաբանների ուսումնասիրության տիրույթում է։
Խոսքը գնում է «Դողագործ» ընկերության՝ նախկին ավտոդողերի գործարանի տարածքի իրացման մասին, երկրորդը՝ ՊՆ ենթակայության տակ եղած 2 հողակտորների իրացմանը՝ Երասխ 1, Երասխ 2։ Երրորդի մասին գաղափար էլ չունենք։ Բայց պնդում ենք, որ սա քաղաքական հետապնդում է, փորձ է արվում բանակի կայացմանը նպաստող մարդկանց, հերոսներին վարկաբեկելու»։ Տեղեկացանք նաև, որ դատախազը փետրվարի 7-ին առաջարկելու է ոչ միայն Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսել, այլև կալանքի թույլտվություն տալ։
Երեկ դատախազը նաև Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար դիմեց խորհրդարան։ Արծվիկ Մինասյանն ասաց, որ Չարչյանի վերաբերյալ միջնորդությունը դեռ չեն ստացել, սակայն, ինչպես գրել էինք նոյեմբերի 16-ին, միջնորդության հիմքում Հաց բերող Արթուր Սարգսյանի գործն է։
Դաշինքի մեր աղբյուրները չեն բացառում, որ մինչև դատախազը կգա ԱԺ, Չարչյանը կհրաժարվի մանդատից։ Ի դեպ, տեղեկություններ կան նաև, որ հաջորդը կարող են լինել Իշխան Սաղաթելյանն ու Գեղամ Մանուկյանը՝ մտացածին քրգործերի հիմքով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան