Փաստաբան. Շիրակի դատարանը քրեական գործեր քննող ոչ մի դատավոր չունի
Փաստաբան Գուրգեն Հարությունյանը գրում է.
«Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի քրեական գործեր քննող բոլոր 4 դատավորները, որոնք նույնիսկ մեկ տարի չպաշտոնավարեցին մարզում, տեղափոխվել են Երևանի դատարան։
Հենց հիմա Շիրակի դատարանը քրեական գործեր քննող ոչ մի դատավոր չունի։
ԲԴխ-ում թքած ունեն, որ մարդիկ, այդ թվում տարիներ շարունակ պահվելով կալանքի տակ, սպասում են դատաքննության ավարտին ու գործերը նորից զրոյից պետք է վերսկսվեն, իսկ նոր նշանակվող դատավորները մինչև ներկայանան աշխատանքի վայր, կազմակերպչական հարցերը լուծեն, գործերը վարույթ ընդունեն ու սկսեն քննել, ամիսներ որոշ դեպքերում տարիներ կտևա։
Պետության կողմից արդարադատությանը համակարգված ձևով խոչընդոտելու ավելի լավ օրինակ դժվար թե գտնվի»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան