Պեսկով. Ռուսաստանը շարունակում է Հայաստանի ու Ադրբեջանի հետ բարդ աշխատանքը
Ռուսաստանը շարունակում է Հայաստանի և Ադրբեջանի հետ երկխոսության ընթացքում տքնաջան և բարդ աշխատանքը։ Ռուսական աղբյուրների փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուսաստանը, որպես երկու տարի առաջ ստորագրված եռակողմ համաձայնագրերի և փաստաթղթերի կողմերից մեկը, շարունակում է կատարել իր պարտավորությունները և շարունակում է շատ տքնաջան և բարդ աշխատանքը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ»,- ասել է նա։
Պեսկովը նման հայտարարություն արել է՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Կրեմլը գնահատում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Ադրբեջանի նախագահին ուղղված կոչը Արցախի միջանցքն անհապաղ բացելու վերաբերյալ։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ պետքարտուղարը՝ Ալիևին. Անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքի երթևեկությունը
- Նեդ Փրայս. Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուցողական երկխոսությունը ԱՄՆ պետքարտուղար Բլինկենի անձնական առաջնահերթությունն է
- Բլինքենը Փաշինյանի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Լաչինի միջանցքի անխափան գործունեության կարևորությունը
- Պեսկովը մեկնաբանել է Արցախում ՄԱԿ-ի խաղաղապահների տեղակայման մասին գաղափարը
- Սանկտ Պետերբուրգում նախատեսված չէ Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպում. Պեսկով
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան