Սոչիի նավահանգիստը 2023 թվականին նախատեսում է կապ հաստատել Վրաստանի և Աբխազիայի հետ
Սոչիի ծովային նավահանգստում քննարկվում է Սև ծովով դեպի Աբխազիա և Վրաստան ուղևորափոխադրումներ սկսելու հարցը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է «Սոչիի ծովային նավահանգիստ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Յուրի Վլադիմիրովը։
«Հույս ունենք, որ ուղևորափոխադրումները կգործարկվեն Աբխազիա և Վրաստան։ Բանակցություններն ընթանում են»,-պարզաբանել է Վլադիմիրովը։
Նրա խոսքով՝ նախատեսվում է, որ ծովային հաղորդակցությունը կսկսվի այս տարվա ամռանը։
Գլխավոր տնօրենը նաև պարզաբանել է, որ Սոչիից Վրաստան փոխադրումները, ամենայն հավանականությամբ, կսկսվեն Բաթումից։
«Շատ մեծ խնդրանք կա ծովով ուղևորափոխադրումների նոր ուղիներ բացելու համար: Ենթադրվում է, որ այդ տարածքներում զարգացումը, ծովային երթևեկության մեկնարկով, կշարունակվի»,-ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին