ԱՆԻՖ. Հաշվետվություն առանց թվերի
Նիկոլ Փաշինյանին այսօր ներկայացվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) գործունեության հաշվետվությունը:
Կառավարությունից հայտնում են, որ Փաշինյանին զեկուցվել է ֆոնդի կողմից իրականացվող ծրագրերի և ներդրումային պորտֆելի մասին։ Նշվել է, որ ԱՆԻՖ-ի եռամյա գործունեության արդյունքում, համատեղ ծրագրերով, Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ներդրվել է ընդհանուր առմամբ 214 մլն ԱՄՆ դոլար, 2021-2022թթ. ստեղծվել և պահպանվել է շուրջ 800 աշխատատեղ։ Թե ինչ արդյունքներ են տվել իրականացրած ներդրումները, որևէ խոսք չկա։
Ռազմավարական նշանակություն ունեցող 2 խոշոր ներդրումային ծրագրերից մեկը՝ ԱՆԻՖ-ի և «Էյր Արաբիա» ընկերության համատեղ «Ֆլայ Արնա» հայկական ազգային ավիաընկերությունն անցած տարվա հունիսից սկսել է իրականացնել չվերթներ։ Ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնում 4 ուղղությամբ, առաջիկայում նախատեսվում են ևս 3 նոր չվերթներ: Այստեղ էլ որևէ խոսք չկա չվերթների իրականացման օգուտների մասին։
Կառավարությունից նաև հայտնում են՝ ընթացքի մեջ են ԱՆԻՖ-ի և արաբական «Մասդար» ընկերության համատեղ «Այգ-1» ֆոտովոլտային կայանի կառուցման նախապատրաստական աշխատանքները: Առաջիկայում կավարտվի կայանի կառուցման համար Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) գործընթացը, որից հետո նախատեսվում է հայտարարել կայանի կառուցման շինաշխատանքների իրականացման մրցույթ:
Նշվել է, որ ԱՆԻՖ-ի դուստր ընկերության`«Ձեռնարկատեր+պետություն» ներդրումային ֆոնդի մասնակցությամբ իրականացվում է 7 ներդրումային ծրագիր, այդ թվում` գյուղատնտեսության, լոգիստիկայի, սպասարկման ոլորտներում:
Հարակից հրապարակումներ`
- ԱՆԻՖ-ը ձերբազատվեց ԶՄՊԿ -ի բաժնետոմսերի կառավարումից. Ինչ դերակատարում են ունեցել «ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի օտարերկրացի անդամները. «Փաստինֆո»
- ԱՆԻՖ-ը այսուհետ չի կառավարելու ԶՊՄԿ-ի՝ ՀՀ կառավարության բաժնեմասը
- ԱՆԻՖ-ը տեղեկատվություն տրամադրելու փոխարեն փորձում է դատական կարգով զրկել «Փաստինֆո»-ին գնահատողական կարծիք հայտնելու իրավունքից
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան